Նրանք դեռ լուռ են…
Երևանը միայն շենք ու փողոց չէ, կյանք ու քաղցր հիշողություններ չէ: Երևանը առաջին հերթին երևանցիներն են: Նրանք, ովքեր ծնվել են այս լուսավոր, բարի ու գեղեցիկ քաղաքում: Ու շատ շատերը, ում համար Երևանը դարձել է իրենց երկրորդ ծննդավայրը, ովքեր ինձ նման հենց Երևանին են պարտական համարյա ամեն ինչի համար` բարձրագույն կրթությունից մինչև կյանքի հրաշալի ուղեկից ու ջերմ հիշողություններ:
Քաղաքներն էդպիսի ֆենոմեն ունեն. կան մարդիկ, ում կերպարում ժամանակը խտացնում է քաղաքը, նրա երեկն ու էսօրը: Դա է պատճառը, որ փողոցում, սրճարաններում ու էկրաններին նրանց տեսնելիս մենք Երևանի հանդեպ մեր սերն էլ ենք համեմում նրանց հանդեպ մեր ունեցած զգացմունքներում: Դա է պատճառը, որ նրանք մեր մտքերում ու սրտերում հենց քաղաքն են, մեր Երևանն են:
Ու էսօր, երբ քաղաքն ալեկոծվում է աղբի մեջ, իսկ առնետներն արդեն բուն են դրել մեր մուտքերում ու բակերում, նրանք` «երևանցիները» դեռ լուռ են: Անուններ չեմ տալիս: Նրանց մենք բոլորս էլ գիտենք անուն առ անուն: Նրանք բոլորը մեր սրտերում են, մեր գեղեցիկ հիշողությունների ու զգացմունքների մի պատառն են: Նրանցից ոմանք իմ նաև ավագ ընկերներն են:
Կարդացեք նաև
Բայց նրանք դեռ լուռ են:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Լուսանկարները՝ Տեր Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: