Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյան. Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծու­մը մեզ կտա­նի ոչն­չաց­ման. «Իրատես»

Սեպտեմբեր 06,2019 10:46

«Իրատեսի» հյուրը Հասմիկ Պապյանն է:

-Ի՞նչ փոխ­վեց մեր կյան­քում հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո: Հիաս­թա­փու­թյու՞նն է շատ, թե՞ ոգևո­րու­թյու­նը:

-Պա­հանջ­ներն են մեծ: Չեմ ու­զում դեռ հու­սա­խա­բու­թյու­նից խո­սել, դեռ սպա­սում եմ: Բայց պա­հանջ­ներ ու­նենք, ո­րոնք պի­տի բա­վա­րար­վեն: Ո­րով­հետև այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը շատ մեծ խոս­տում­նե­րով ե­կավ, և մենք հա­վա­տա­ցինք այդ խոս­տում­նե­րին: Շատ խն­դիր­ներ հան­րաք­վեի մի­ջո­ցով լու­ծե­լու խոս­տում­ներ են տր­վել, բայց այ­սօր հա­կա­ռակ բանն ենք տես­նում: Չէի ցան­կա­նա՝ գորգ լվա­նա­լով, փո­ղո­ցում խո­րո­ված ա­նե­լով շա­հեին ժո­ղովր­դի հա­մակ­րան­քը, այլ ա­նեին կոնկ­րետ գոր­ծեր, մեծ ու ար­ժա­նա­պա­տիվ գոր­ծեր, որ­պես­զի այդ հա­մակ­րան­քը լի­նի հիմ­նա­վոր­ված: Ան­վերջ տո­ներ ենք ա­նում՝ տոլ­մա­յի փա­ռա­տոն, խո­րո­վա­ծի փա­ռա­տոն, վար­դա­վառ: Վար­դա­վա­ռը շատ գե­ղե­ցիկ տոն է, բայց չպետք է վե­րած­վի քա­ղա­քա­կա­նու­թյան, չա­փի մեջ պի­տի լի­նի, ա­վան­դույ­թի շր­ջա­նակ­նե­րում: Այս օ­րը շատ տա­րօ­րի­նակ ըն­կա­լում ու­նի մե­զա­նում, և դա պի­տի վերևից շտկ­վի: Ե­թե մեր երկ­րում ջր­ցան մե­քե­նա­ներ ու­նեն, ո­րոնք կա­րող են վար­դա­վա­ռի օ­րը ան­ցորդ­նե­րին ջրել, թող գնան Ե­ռաբ­լու­րի չո­րա­ցած ծա­ռե­րը ջրեն, Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում՝ օ­տա­րեր­կյա նա­խա­գահ­նե­րի տն­կած ան­վա­նա­կան ծա­ռե­րը ջրեն: Վար­դա­վառն ու­րիշ խոր­հուրդ ու­նի. դա ար­տը ջրե­լու, պար­տե­զը ջրե­լու, ջուրն ա­ռա­տո­րեն բաշ­խե­լու տոն է, ոչ թե փո­ղո­ցով անց­նող մարդ­կանց ան­հար­մա­րու­թյուն­ներ պատ­ճա­ռե­լու օր:

-Ջրի խն­դի­րը հի­մա հրա­մա­յա­կան է մեր հան­րա­պե­տու­թյան հա­մար: Մենք մեր վա­րած կեն­ցա­ղով, տն­տե­սա­կան ծրագ­րե­րով ան­վերջ բախ­վում ենք մեր ա­մե­նա­թանկ գան­ձը՝ խմե­լու ջու­րը, կորց­նե­լու հե­ռան­կա­րին: Այս ա­ռու­մով ա­մե­նա­խո­շոր վտան­գը, որ ներ­կա­յում գու­ժում են բնա­պահ­պան­նե­րը, Ա­մուլ­սա­րի հան­քի հնա­րա­վոր շա­հա­գոր­ծումն է: Ինչ­պե՞ս եք սրան վե­րա­բեր­վում:
 

– Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծու­մը մեզ կտա­նի ոչն­չաց­ման: Բա­ռա­ցիո­րեն՝ ոչն­չաց­ման: Եվ թող ինձ հա­կա­ռա­կը հա­մո­զե­լու հա­մար ո­չինչ չբա­ցատ­րեն, նմա­նա­տիպ բա­ցատ­րու­թյուն­ներ շատ ենք լսել: Եվ ցա­վա­լի է, որ մենք ու­րա­խա­ցանք՝ մտա­ծե­լով, թե հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո կար­վեն կոնկ­րետ քայ­լեր, ոչ թե կր­կին կհն­չեն բա­ցատ­րու­թյուն­ներ: Այ­նինչ՝ այդ­պես չէ:

Զրույ­ցը վա­րեց

Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30