Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն այս տարի ընտրվելով ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանների նախագահող, արհամարհել ու կառավարության մակարդակով չի ներկայացել

Սեպտեմբեր 06,2019 07:57

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան տիրույթում անդրադարձել է կանանց մասնակցությանը և նշել, որ կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: Ապա շարունակելով թվարկումը եզրակացրել, որ այս կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին:

Հարգելի վարչապետ, նախ, կառավարությունը կանանց ներգրավվածությամբ չի գերազանցում նախկին կառավարություններին, քանի որ նախկինում եղել է, որ նախարարի պորտֆել է ունեցել միաժամանակ երեք կին, այդ թվում ՀՀ արդարադատության նախարարի պորտֆելը, որը կանանց համար ավանդականորեն ընդունված պաշտոն չէ։

Բայց խնդիրն այն չէ, որ մենք այժմ անընդհատ հետ նայենք ու համեմատվենք, ասենք, թե ինչ վատն էին նախորդներն ու ինչ լավն ենք մենք։ Այլ փորձենք առաջ գնալ ու հասկանալ, թե ինչ հարց է լուծվում կանանց ներգրավվածության բարձրացման արդյունքում, ինչպիսին են համաշխարհային ուղենիշները, նայենք, թե աշխարհը որքան առաջ է գնացել։

Այժմ ես Մոլդովայում եմ, և այստեղի կառավարությունում կանանց ներգրավվածությունը 50 տոկոսից ավելի է, ինչպես նաև խորհրդարանի ընտրացուցակներում հստակ պահանջ է ամրագրված կանանց 40 տոկոս մասնակցության, ինչը մեզ չհաջողվեց անել անգամ անցած տարի՝ թավշյա հեղափոխությունից հետո մշակված նոր ընտրական օրենսգրքի նախագծով, որն այդպես էլ մնաց որպես նախագիծ։

Եվ ամենակարևորը․ այժմ Մոլդովայում քննարկվում է կանանց հարցն ու Մոլդովայի, Ռումինիայի, Վրաստանի, Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները խոսում են իրենց երկրներում կատարված աշխատանքի մասին։ Հայաստանի կառավարությունից որևէ մեկը ներկա չէ։ Եվ շատ լավ կլիներ, որ այս ստատուսի փոխարեն որևէ մեկը կառավարությունից գար ու մեզ այստեղ ամոթանք չտային, որ Հայաստանն այս տարի ընտրվելով Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ եւ 65-րդ նստաշրջանների նախագահող, արհամարհել ու կառավարության մակարդակով չի ներկայացել սուբռեգիոնալ քննարկումներին:

Եվ ինչպես կասեր Արայիկ Հարությունյանը, հիմա այս ձեր ստատուսը «մի հատ էլ անգլերեն» գրեք, մի գուցե կիսվեմ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որպես պաշտոնական տեսակետ։

Զառա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան, հրապարակախոս

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30