Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անազատության մեջ գտնվող լրագրողը ներման դիմում կգրի

Սեպտեմբեր 06,2019 14:30

Արմենակը ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Մինչ այդ եղել է «Գորիս», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում:

Արդարադատության նախարարությունից ստանալով թույլտվություն՝ նախորդ օրն այցելեցի գործընկերոջս, որը վերջին մեկ տարում «Առավոտում» հանդես է գալիս իր հրապարակումներով: «Առավոտի» հետ զրույցը տեղի ունեցավ «Արմավիր» ՔԿՀ-ի գրադարանում:

Արմենակն ասաց, որ իր՝ պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման ժամկետը լրանում է պատժի 1/2-րդ կրելուց հետո՝ այս տարվա դեկտեմբերի 25-ին։ Հիշեցնեմ, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) եւ դատապարտվել 5,5 տարվա ազատազրկման։

Անազատության մեջ գտնվելով՝ նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (թմրամիջոցների ապօրինի տարածման փորձ՝ առանց իրացնելու նպատակի)։ 2018 թ.դեկտեմբերի 25-ին նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։

Արմենն ասում է, որ այս ժամանակահատվածում իրեն այցելել են լրագրող գործընկերներից Նաիրա Զոհրաբյանը, Լուսինե Ղազարյանը, Արման Բաբաջանյանը, իսկ Գորիսում՝ տարիներ առաջ Նունե Սիմոնյանը, որոնց բոլորից շնորհակալ էր ու հիշում էր բոլոր իր ընկերներին:

Անազատության մեջ գտնվելով՝ Արմենակ Դավթյանը «Հանրային հայացք փակ աշխարհին» լրագրողական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակ է ստացել, շնորհակալագիր նաեւ «Արմավիր» ՔԿՀ նորանշանակ պետի՝ Գերասիմ Գեւորգյանի օրոք։

Ի դեպ, «Արմավիր» ՔԿՀ-ի «բնակչությունն» ավելացել է. այստեղ են եւ օտարերկրացիները, «Էրեբունիի» դատապարտյալները, ինչպես նաեւ՝ 34 ցմահ դատապարտյալները:

Կարող ենք ասել, որ մոտ վեց ՔԿՀ-ների կալանավորներն են այստեղ, ներկայումս ամենամեծ քրեակատարողական հիմնարկն է:

Մեր զրույցի ժամանակ Արմենակն ասաց, թե դիմել էր նախկին գործընկեր պատգամավորներին՝ Նաիրա Զոհրաբյանին, Արման Բաբաջանյանին, Սրբուհի Գրիգորյանին, Գայանե Աբրահամյանին, Բաբկեն Թունյանին, Վահագն Հովակիմյանին, Հայկ Գեւորգյանին, Վահագն Թեւոսյանին, Թագուհի Թովմասյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս չի արձագանքել, կապված վաղաժամկետ ազատման հետ կապված:

«ՀԺ-ում, երբ աշխատում էինք, Ն.Փաշինյանը լիբերալ էր, կալանավայրերից նամակներ էր տպագրում, ասում էր՝ թող իշխանություններին լսելի լինի, իսկ իմ նամակը մնաց անպատասխան»,-ասում է Ա.Դավթյանը: Վերջինս ներման խնդրագրով մտադիր է դիմելու նաեւ հանրապետության նախագահին:

Արմենն ուզում է աշխատել, կիսաբաց ռեժիմ գոյություն չունի «Արմավիրում»՝ փակ հիմնարկում, այսինքն, օրվա առաջին կեսին կաշխատեր, կգար քրեակատարողական հիմնարկ:

Իսկ բաց կալանք լինում է օրենսգրքով այն դեպքում, երբ կա կիսաբաց ռեժիմ:…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սյուզի says:

    Թող որ Աստված բոլոր կալանավորներին հանձնի իրապես արդար ու անշահախնդիր դատավորների դատին․

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30