Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդական իրավունքի մասին Պետդումայի որոշումը կոպիտ էր. Կոնստանտին Զատուլին

Սեպտեմբեր 05,2019 23:43

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը երեկ հայտարարել էր, որ երկրում ցանկանում են արգելել բիզնես վարելը և ծառայությունների մատուցումը տրանսպորտային միջոցների կիրառմամբ վարորդների կողմից օտարերկրյա վարորդական իրավունքների օգտագործման դեպքում։

Նա նշել էր, որ այդ միջոցը չի տարածվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա՝ «փոխադարձ բարիդրացիական մոտեցման ցուցաբերման» պայմանով:

Որոշ փորձագետներ կարծում են, որ դա պատասխան էր Ռուսաստանին, որտեղ օրենք է ընդունվել, ըստ որի արգելվում է օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատել Ռուսաստանի տարածքում, բացառությամբ այն երկրների, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզու է: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ չունի:

Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Ռուսաստանի կողմից նման որոշումը «ամեն ինչում չէ, որ ճշգրիտ էր», և Ռուսաստանում արտասահմանյան վարորդական իրավունքով աշխատելու պայմանը պետք է լիներ ԵԱՏՄ անդամակցությունը:

«Այնուամենայնիվ մենք, ինձ թվում է, պետք է գլխավորապես ելնեինք ԵԱՏՄ անդամակցության փաստից, և բաժանեինք երկրների, որոնք անդամակցում են և չեն անդամակցում, ոչ թե դա հանգեցնեինք ռուսերեն լեզվի կարգավիճակի առկայությանը: Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ… Դա կոպիտ որոշում է, և Ռուսաստանը պետք է դա ընդունի»,- ասել է Զատուլինը:

Մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների որոշումը՝ Զատուլինն ասել է, որ եթե դա կրում է «արձագանքի» բնույթ, ապա դա ճիշտ չէ, ավելորդ անգամ խորացնում է իրավիճակը, ինչը Հայաստանին ձեռնտու չէ:

«Ըստ էության բեռները տեղափոխվում են Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Ռուսաստան, հետևաբար կամ պետք է մտածել այդ բեռնափոխադրումներն իրականացնողների համար վարորդական իրավունք ստանալու պարզեցված կարգ… կամ պետք է այնուամենայնիվ, չեղարկել այդ պայմանը և անցնել նորի»,- ասել է նա:

Զատուլինը հավելել է, որ բարի կամքի առկայության դեպքում բոլոր հարցերը հնարավոր է քննարկել և լուծել, և չարժե գերագնահատել այդ որոշումների նշանակությունը այս կամ այն կողմից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30