Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Վայոց Ձորի մարզում. Երեխաները վանկարկում էին. «Ուզում ենք անվտանգ երթևեկություն». shamshyan.com

Սեպտեմբեր 05,2019 22:45

Գետափ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ի նշան բողոքի, փորձում էին Գետափ-Մարտունի ավտոճանապարհը փակել:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ թե գյուղացիները, թե դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները ցանկանում են, որպեսզի նշված հատվածում նորից տեղադրվի արագաչափ, որպեսզի որոշ վարորդների համար այն նորից որպես զսպաշապիկ գործի, ավտոմեքենաները մեծ արագությամբ չվարեն:

Մեզ ասում են, որ վարչապետ Ն. Փաշինյանի հանձնարարականով արգելվում է արագաչափ տեղադրել այն հատվածներում, որտեղ սահմանված արագություն է տրված ժամում 40 կմ: Հիմա ողջ գյուղի 2420 բնակչի անունից դիմում ենք Ն. Փաշինյանին ու Ս. Պապիկյանին, ողջ ու մանկապարտեզի կոլեկտիվի անունից միանում ենք դիմումին, որպեսզի կառավարությունը նշված հատվածում սահմանի 60 կմ/ժ արագություն, ինչից հետո խնդիրը կլուծվի»:

Խոշորացված համայնքի ղեկավար Ա. Մովսիսյանն էլ ասում էր, որ ինքը կիսում է գյուղացիների մտահոգությունը և հավատում է, որ կառավարությունը խնդիրը կլուծի ի շահ բնակչի: Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ բողոքի ակցիան ավարտվեց երեխաների երթով, ովքեր վանկարկում էին. «Մենք ուզում ենք անվտանգ երթևեկություն»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30