Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր ՔԿՀ-ներում փորձում են մեկուսացնել «զոն նայող» հեղինակություններին

Սեպտեմբեր 05,2019 20:33

Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում ուժեղացված ծառայություն է։ Բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները՝ վարչակազմի անդամներով տեղում են։

Պատճառը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկսված անկարգություններն են։ Ըստ մեր աղբյուրի ՔԿՀ-ի 39-րդ խցում պատիժը կրող «զոն նայող» Նվեր Կիրակոսյանը հայտարարել է, որ նոր օրենք են ընդունում, ըստ որի ինքը «էլ ասող չի», եւ հրահանգել անել այն, ում մտքով ինչ անցնում է։

Մեր աղբյուրը հերքեց, որ քրեակատարողական ծառայության հատուկ ջոկատայինները «Նուբարաշեն»-ում են։ Ի դեպ, բոլոր ՔԿՀ-ներում փորձում են մեկուսացնել «զոն նայող» հեղինակություններին՝ նրանց պատժախուց տանելով։

Տեսակետ կա, որ ՔԿՀ-ներում «զոն նայողները» դիտավորյալ անկարգություններ են ստեղծում, որպեսզի Ազգային ժողովը չընդունի «քրեական հեղինակությունների»  նկատմամբ պատժամիջոց սահմանելու օրինագիծը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30