ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի հստակեցնում, թե առաջիկայում, ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ հանդիպումներ է ունենալու:
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են հանրապետության վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացվող «Արմենիա» խորագրով ցուցահանդես:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, Շավարշ Քոչարյանն ասաց, որ արարողակարգային հանդիպումներ նախատեսված են, բայց քանի որ այցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի առիթով է, մի քիչ բարդ է:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ հոկտեմբերի 1-ին Հայաստանում մեկնարկելիք ԵԱՏՄ գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հաստատվե՞լ է, քանի որ մամուլում հրապարակումներ եղան, որ դեռ հաստատված չէ: Շավարշ Քոչարյանն ասաց, որ գագաթաժողովի մասին պայմանավորվածությունները ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մեջ է:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ