Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ում Բելառուսի թեկնածուի դեմ մենք ոչինչ չունենք. Շավարշ Քոչարյան

Սեպտեմբեր 05,2019 17:56

Այսօր խորհրդարանում, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` պաշտոնական Երեւանը կո՞ղմ էր ՀԱՊԿ-ում Բելառուսի թեկնածուին եւ եթե դեմ էինք, ի՞նչ հնարավորություն ունեցանք դա արտահայտելու:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանը Բելառուսի թեկնածուի հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել. «Մենք ասել ենք, որ Հայաստանին հասանելիք ժամանակի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը չպիտի անցնի Բելառուսին եւ դա չի եղել»:

Մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, Հայաստանը ՀԱՊԿ-ում պետք է նախագահեր մինչեւ 2020 թվականը, սակայն, ՀԱՊԿ-ից Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին ետ կանչելուց հետո, այդ պաշտոնում Հայաստանը չկարողացավ այլ ներկայացուցիչ նշանակել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌԴ ներկայացուցիչը: Բելառուսի ջանքերը`անմիջապես ստանձնել ՀԱՊԿ-ուն նախագահությունը, ևս ապարդյուն անցան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30