Լրահոս
Օրվա լրահոսը

Պակիստանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ. Արման Բաբաջանյանը` Շավարշ Քոչարյանին

Սեպտեմբեր 05,2019 17:45

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Այն վերաբերում է ՀԱՊԿ-ում դիտորդ եւ գործընկեր պետություններ ներգրավվելու կարգին եւ այդ կառույցում տվյալ պետության կարգավիճակին: ՌԴ-ն այս արձանագրությունն արդեն վավերացրել է:

Դրական եզրակացություն ստացան նաեւ ՀԱՊԿ կանոնադրությունում մի շարք տեխնիկական փոփոխություններ:

ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր անդամ ներգրավվելու հարցի շուրջ քննարկումը բուռն էր: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց, թե դիտորդ անդամին ՀԱՊԿ-ից հանելու ի՞նչ մեխանիզմներ կան:

Հարցի հիմնական զեկուցող, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ մեխանիզմները հետեւյալն են, եթե այդ պետությունը քայլեր է արել`ՀԱՊԿ-ի կամ անդամ պետությունների դեմ եւ այլն:

Մանրամասները`տեսանյութում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ հետաքրքրվեց`ինչպե՞ս են կարգավորվում ՀԱՊԿ անդամ երկրի կողմից որեւէ այլ պետությանը զենք վաճառելու հարցերը: Շավարշ Քոչարյանն ասաց, որ նման կարգավորումներ չկան. մենք գիտենք, որ դա գործընկերային չէ, բայց կանխելու մեխանիզմներ չկան: Պատգամավորի ակնարկը վերաբերում էր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքին:

Մանրամասները` տեսանյութում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին մտահոգում էր Պակիստանի ցանկությունը`ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասով:

Շավարշ Քոչարյանն ասաց, որ օրակարգում նման հարց չկա:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30