Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին դուրս եկել մի խումբ տնտեսվարողներ, որոնք տուժել են «Աշտարակ-կաթ» ընկերության նախկին սեփականատերերից:
Ցույցի մասնակիցներից Տարոն Հովհաննիսյանն Aravot.am-ին պատմեց. «Մենք խանութների սեփականատերեր ենք, հիմա դարձել ենք «Աշտարակ կաթի» խարդախության զոհեր: «Աշտարակ-կաթը» սնանկ էր ճանաչվել, սնանկության կառավարիչը հիմա դատի է տալիս, իրենց արդեն մեր վճարած գումարները նորից են պահանջում: Ունենք փաստեր, վկայություններ, առաքիչները իրենց գրավոր զեկույցները ներկայացրել են, որ խանութներից գումարները ստացել են եւ մուտք են արել «Աշտարակ-կաթի» դրամարկղ»:
Կարդացեք նաև
Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ առայժմ այս գործով որեւէ դրական տեղաշարժ չեն տեսնում. «Անգամ վարչապետի խոսքն ենք լսել, որ գլխավոր դատախազին հանձնարարել է զբաղվել այս գործով: Գործը հիմա ՊԵԿ-ի քննչական կոմիտեում է:
Դատավորներին նամակներ ենք ուղարկել, խնդրել կասեցնել գործը, որովհետեւ գործը քննչական վարույթում է եւ կարող են նոր հանգամանքներ իր հայտ գան: Բայց հիմա նոր հայցեր են ներկայացնում տնտեսվարողներին, նոր բռնագանձումներ են տարածվում գործող տնտեսվարող սուբյեկտների վրա»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Մեկ անգամ էլ եմ գրել,որ ,,Աշտարակ Կաթի,,գործողությունները կարելի է համարել դարի տնտեսական աճպարարություն համար մեկը:Նրա գործակալները առանց վճարը ստանալու՝ապրանքը տալու պահին կամ նույն օրվա վերջում,հաջորդ անգամ ապրանք չէին տա և նրանք էլ պատրաստ են վկայել,որ փողը ստացել են և մուծել համապատասխան մարդուն:Բայց ոչ,նրանքամեն ինչ անում են ,,կեղծ սնանկացումից,,և անվանափոխումից հետո ուրիշների հաշվին հարստանալ…