Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամիս կներկրվեն նոր սերնդի ՀԴՄ-ներ. գինը 100-120 հազար դրամ. կառավարությունը չի սուբսիդավորի

Սեպտեմբեր 05,2019 16:30

Նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաներ չունեցող տնտեսվարողները վերջերս ահազանգում էին՝ ՊԵԿ-ն իրենց անտեղի տուգանում է, ՀԴՄ չեն կարողանում ձեռք բերել ՊԵԿ-ի պատճառով, չկան դրանք:

Ահազանգից հետո ՊԵԿ-ում շահագրգիռ կողմերի միջեւ քննարկում է եղել, ընդհանուր հայտարարի էին եկել՝ նման տնտեսվարողներին ավելի մեղմ կվերաբերվեն:

Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս խնդրին՝ ասաց. «Նոր գրանցված բիզնեսներին, որոնք դեռ ՀԴՄ չունեն, ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում տուգանելուց»։ Անանյանն ասաց՝ ՊԵԿ-ն իրավունք չունի տեսուչներին հորդորել՝ ով ՀԴՄ չունի՝ չտուգանել. «Բայց իրավունք ունենք որոշակի հայեցողությամբ աշխատել եթե կա առաջնահերթություն»:

ՀԴՄ-ների ձեռքբերման եւ ներկրման ընթացակարգն ազատականացնելուց հետո խնդիրներ են առաջացել՝ ներկրողներ չկային: Այս ամիս, ըստ Անանյանի, արդեն մասնավոր կազմակերպություններից մեկը կներկրի ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը։ Այդ ՀԴՄ-ների գինը 100-120 հազար դրամ կլինի, կառավարությունը չի սուբսիդավորի մասնավորի ներկրած ՀԴՄ-ները:

Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է նոր սերնդի ՀԴՄ չունեցող տնտեսավարողներին տուգանելուն, ապա մեղմ մոտեցում կլինի, բայց ինչպես Անանյանն ասաց, նրանց ստուգելու են՝ մշտադիտարկում են անելու, պարզելու են օրեկան հասույթը:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30