Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Ընդդիմությունը 20-ից ավելի մարդ չի կարողանում հավաքել»

Սեպտեմբեր 05,2019 16:20

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը որոշակի յուրահատկություններ ունի, իրավաբանները ավելի ճիշտ մեկնաբանություններ կտան։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նրա դիտարկմամբ. «Կառավարությունն ի՞նչ պետք է անի։ Եթե դատարանի որոշումը վերաբերի գործադիրին, այդ ժամանակ հասկանալի կլիներ հարցը, բայց մենք անելիք չունենք»:

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները պնդում են՝ իշխանություններն ուշացել են, դատաիրավական համակարգում եթե ավելի շուտ եւ արագ լինեին բարեփոխումները, ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի, Կարապետյանն այսպես արձագանքեց. «Ավելի լավ կլիներ, եթե դատաիրավական համակարգի բարեփոխումները արագ տեղի ունենային։ Բայց հավատացնում ենք, որ շատ արագ ենք շարժվում առաջ»:

Մանրամասն՝  տեսանյութում

Լրագրողների այն դիտարկմանը՝ ընդդիմադիրները հայտարարում են թեժ աշնան եւ նույնիսկ իշխանափոխության մասին, Կարապետյանը պատասխանեց՝ այդ հայտարարություններն ու մեկնաբանություններն անլուրջ են. «Եթե նայեք դուրս, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Ընդդիմությունը 20-ից ավելի մարդ չի կարողանում հավաքել: Իրականում այդքան էլ աջակից չունի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30