Լրահոս
Օրվա լրահոսը

Կբարելավվեն դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները

Սեպտեմբեր 05,2019 16:03

Կառավարության մեկ այլ որոշմամբ 176,706 մլն դրամ կհատկացվի Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս քրեակատարողական հիմնարկների մեծ մասը կապիտալ վերանորոգումների անհրաժեշտություն ունեն. վերջին կապիտալ վերանորոգումները իրականացվել են 2006թ.: Որոշման ընդունման արդյունքում կբարելավվեն քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները:

Մասնավորապես` կիրականացվեն արտաքին և ներքին ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի կառուցման, կապիտալ վերանորոգման աշխատանքներ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի, «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» ՔԿ հիմնարկներում:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պահման պայմանները բարվոք չեն համարյա բոլոր քրեակատարողական հիմնարկներում: «Մենք ուրիշ պրոբլեմ էլ ունենք: Մեր քրեակատարողական հիմնարկների մեծ մասը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված չափանիշներին ընդհանրապես չի համապատասխանում: Այս խնդիրը շատ ավելի խորն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30