Aravot.am-ի տեղեկություններով ՝սեպտեմբերի 4-ին Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ արձակած երիտասարդը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է:
Վիճաբանությունը տեղի է ունեցել երկու երիտասարդի միջեւ: Նրանցից մեկն ատրճանակը պարզել է մյուսի վրա ու կրակոց արձակել, ինչից հետո հեռացել է։ Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։
Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն, նշանակվել են փորձաքննություններ, իրականացվում է հետաքննություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ