Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի դեսպանը` ֆուտբոլի եւ նոր Հայաստանի մասին

Սեպտեմբեր 05,2019 15:13

Սեպտեմբերի 5-ին «Արմենպրեսում» կայացած ասուլիսում ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին լրագրողներից մեկը Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումից հարցրեց: Դեսպանն ասաց, որ ինքն անպայման ներկա կլինի մարզադաշտում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ում է երկրպագելու, դեսպանը կատակով ասաց, որ այդ հարցին կպատասխանի փաստաբանի ներկայությամբ. «Քանի որ եթե սխալ պատասխանեմ, չեմ կարող այստեղից դուրս գալ, ճիշտ պատասխանեմ, չեմ կարող տուն վերադառնալ»:

Ապա հավելեց. «Կատակը մի կողմ, բայց ֆուտբոլում գործում է «Թող հաղթի լավագույնը» օրենքը: Իրականում սա ոչ միայն սպորտային հանդիպում է, այլ մի հսկա ցուցափեղկ է, որը ցույց է տալու Իտալիայում եւ ընդհանրապես Եվրոպայում գտնվող տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողներին, որոնք հետեւելու են խաղին` Նոր Հայաստանը: Պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ կապերը շատ դինամիկ են զարգանում: Երեւի կհիշեք, որ անցյալ տարի Իտալիայի նախագահի պետական այցը եղավ Հայաստան: Այդ ժամանակվանից մինչ այսօր 2 անգամ եղել են խորհրդարանական պատվիրակությունների այցեր Հայաստան` տարբեր նախագծերով»:

Դեսպան Վինչենցո դել Մոնակոն հիշեց նաեւ ամռանը կայացած հայ-իտալական բիզնես-համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Իտալիայի եւ Հայաստանի արտգործնախարարները եւս քանիցս հանդիպել են:

Իբրեւ կարեւոր նախագծեր դեսպանը առանձնացրեց Երեւանի մոտակայքում Ռենկոյի կողմից կառուցվող ՋԷԿ-ը, իսկ մյուսը` իտալական կերամիկայի արտադրությունն է Աբովյան քաղաքում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30