«Շոու բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են եւ երեւի թե եկամուտ են ստացել»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու գործընթացի մասին:
Ըստ Անանյանի, եկամուտները հայտարարագրելու ՊԵԿ-ի կոչին արձագանքել են շոու բիզնեսի ընդամենը 3-5 ներկայացուցիչներ, նրանք հայտարարագրել են իրենց եկամուտները։
Շոու-բիզնեսի այն 9 ներկայացուցիչների մասին ՊԵԿ նախագահն ասաց, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ նրանք ներկայացրել են, թե 2018 թվականին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ հանդիսացել են որեւէ կազմակերպության աշխատակից, ոչ դիվիդենտ են ստացել եւ ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր. «Այդ տեղեկատվական բազան մենք ունենք։ Մենք հորդորեցինք իրենց այդ նամակով, որ գան ու հայտարարագրեն իրենց եկամուտները։ Քանի որ իրենք չեն արձագանքել հորդորին, ես հիմա հայտարարում եմ՝ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու եւ տանք մեր հետաքննչականներին։ Հետաքննիչներն արդեն կորոշեն՝ այդտեղ քրեական պատժի կամ վարչական ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվեն տվյալ անձինք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ