Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային Միության կողմից Լեռնային Ղարաբաղի միացումը Ադրբեջանին զուրկ էր որևէ պատմական հիմնավորումից. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

Սեպտեմբեր 05,2019 14:46

Ս.թ. սեպտեմբերի 2-ին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ այդ պատմական իրադարձությունը նպաստել է Խորհրդային Միության անկմանը՝ այսպիսով մասնակցելով ժողովրդավարության զարթոնքին Հարավային Կովկասում:

«Խորհրդային Միության կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Ադրբեջանին զուրկ էր որևէ պատմական հիմնավորումից: Ժողովրդավարության այն աննախադեպ շարժումը, որի արդյունքում արցախցիները քվեարկեցին Հայաստանի հետ վերամիավորման և, ապա՝ իրենց անկախության օգտին շատ նման է զուգահեռաբար ընթացող այն իրադարձություններին, որոնք տարան դեպի Գերմանիայի վերամիավորումը»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Շրջանակի անդամները հիշեցնում են, որ Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման գործնթացը չհասավ իր ավարտին՝ որը հնարավորություն կտար կնքել խաղաղության արդարացի և վերջնական պայմանագիր:

Ուղերձում ընդգծվում է, որ Արցախի անկախության ճանաչումը չի կարող լինել բանակցությունների առարկա: Այնտեղ նշվում է նաև, որ այդ անկախությունը ազատել է Արցախի բնակչությանը ոչ միայն ադրբեջանական բռնապետության ճնշումից, այլ նաև նրան սպառնացող բնաջնջման վտանգից:

«Արցախի անկախությունն այսօր փաստացի իրականություն է: Այս իրականության դեմ տարվող ցանկացած քաղաքականություն ստերջ է և անհեռանկարային: Եթե Ֆրանսիան ցանկանում է Հարավային Կովկասում լսելի լինելու հեռանկար ունենալ, ապա պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչը համահունչ կլինի թե իրականությանը, և թե իրատեսությանը»,- ընդգծել է Գի Տեսիեն (Guy Teissier):

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30