Անդրադառնալով մամուլում հայտնված «ԱՂՄՈՒԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԿՆՈՋ ԲԿ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ» վերտառությամբ հոդվածին, հարկ ենք գտնում մեկ անգամ ևս պարզաբանելու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների մասով պետական պատվերի գումարների բաշխման գործընթացը:
2019 թվականի բյուջեի հաշվարկներն իրականացվել է Երևանում և Հայաստանի մարզերում տեղակայված կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հավասար պայմաններ ապահովելու նպատակով: Հաշվի են առնվել մարզային կազմակերպությունների առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը, հեռավորությունը` Երևան քաղաքից:
Ինչ վերաբերում է վերջին օրերին պարբերաբար շահարկվող լուրերին, թե «Արսեն Թորոսյանն իր կնոջ` ՄԻԲՍ կենտրոնի ֆինանսավորումն ավելացրել է», ապա նշենք, որ պետական պատվերը բաշխվում է համաձայն կառավարության 318-Ն որոշման: Ըստ որի` հաշվի են առնվում փաստացի կատարած աշխատանքները նախորդ և ընթացիկ տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնների վերջին տարիների նորագույն սարքավորումներով վերազինումը, նոր ծառայությունների մատուցումը, թարմացված կադրային ռեսուրսը, նորագույն և բարձր տեխնոլոգիաներով բժշկական սպասարկման ծառայությունների կիրառումը, նորացված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները և այլն:
Արդյունքում իրականացվում է սպասարկվող բժշկական դեպքերի թվի աճի կանխատեսում, որի հիման վրա հաշվարկվում են բաշխվող և վերաբաշխվող ֆինանսական միջոցները:
Կարդացեք նաև
Ստորև աղյուսակի տեսքով ներկայացնում ենք 2018, 2019 թվականի թվով 10 կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցները և 2019 թվականի օգոստոսի վերաբաշխումը:
Կազմակերպության անվանումը | Մարզ | 2018 թվականի պայմանագրային գումար | 2019 թվականի պայմանագրային գումար (01.01.19 դրությամբ) | 2019 թվականի պայմանագրային գումար (01.08.19 դրությամբ) | ||
1 | Արմամաքս ՍՊԸ | Երևան | 200601,5 | 90601,5 | 148 209,9 | |
2 | Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲԸ | Երևան | 60110,6 | 70551,3 | 125 284,5 | |
3 | Նաթալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն | Երևան | 47691,0 | 54726,4 | 94 727,0 | |
4 | ՄԻԲՍ ՍՊԸ | Երևան | 25148,0 | 57037,6 | 86 934,5 | |
5 | Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ | Երևան | 30695,0 | 55146,7 | 81 999,6 | |
6 | Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ | Երևան | 46689,7 | 54497,6 | 79 518,1 | |
7 | Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ ՍՊԸ | Երևան | 37806,4 | 45265,4 | 67 343,9 | |
8 | Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հիմնադրամ | Երևան | 36180,5 | 51785,7 | 60 803,8 | |
9 | Դիագնոստիկա բժշկական միավորում ԲԲԸ | Երևան | 40251,4 | 40259,0 | 51 752,8 | |
10 | Իզմիրլյան բժշկական կենտրոն ՓԲԸ | Երևան | 24045,5 | 36850,6 | 49 029,0 |
ՀՀ Առողջապահության նախարարություն