Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատավարձի 10% աճը հեղափոխական բարձրացում չէ, սակայն գործընթացի մեկնարկն է»

Սեպտեմբեր 05,2019 12:58

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձը սեպտեմբերից բարձրանում է 10%-ով: Կառավարության ծրագրով նախատեսված՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման մասին որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 5-ի նիստում: Ըստ այդմ, հանրակրթության ոլորտի պետական հատկացումներն ավելացվել են 1 մլրդ 666 մլն 675 հազար դրամով` ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ` ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով:

Անդրադառնալով մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ աշխատավարձի 10% աճը հեղափոխական բարձրացում չէ, սակայն գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի, եթե ազդեցություն ունենա որակի բարելավման վրա․ «Եթե մենք համոզվենք, որ աշխատավարձերի բարձրացումը բերում է ուսուցչի և դպրոցի կողմից մատուցվող ծառայության որակի բարելավմանը, աշխատավարձի բարձրացումը կդառնա շարունակական գործընթաց: Այստեղ մեծ պատասխանատվություն է դրված ուսուցչի և դպրոցի վրա, որ նրանք կարողանան այս օրակարգը կենսունակ դարձնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը դիտարկում է որպես կրթության որակի բարելավմանը միտված քայլ: Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍՆ մշակած առաջարկության համաձայն` նախատեսվում է փոփոխել դպրոցների ֆինանսավորման բանաձևը և սահմանել մանկավարժի նվազագույն աշխատավարձ, որը մեկ դրույքի համար կկազմի մոտ 108,000 դրամ: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձի իրավական դրույթը կգործի արդեն հունվարից, իսկ ֆինանսավորման նոր բանաձևում, ի տարբերություն գործող տարբերակի, հաշվի կառնվեն դասարանների թիվը, դպրոցների բեռնվածության աստիճանը և այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ որոշ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար կրճատումներ են լինելու, չեն համապատասխանում իրականությանը: Ուսումնական պլանների փոփոխություն չի եղել, հետևաբար, դրույքների կրճատում, ինչպես նախարարն է պարզաբանել, չէր կարող լինել:

Նշենք, որ մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը ՀՀ կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից է: Այդ նպատակով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում: Գործարկվելու է «Ուսուցիչ» նախագիծը, որը հնարավորություն կտա մանկավարժներին կամավոր մասնագիտական ատեստացիա անցնելու դեպքում աշխատավարձի 50% բարձրացում ունենալ: Հավելենք, որ պետության կողմից ուսուցիչների աշխատավարձի բարձրացում տարիներ շարունակ չէր կատարվել։

Նշենք, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ  ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30