Արդեն աշուն է, եւ վաղուց ժամանակն է պահարանները համալրել աշնանային նորաձեւ հագուստով, մասնագետների օգնությամբ ստանալ գեղեցիկ լուքեր թե՛ առօրյայի, թե՛ հատուկ երեկույթների ու սպեցիֆիկ միջոցառումների համար։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ։ Նա նշել է, թե ինչ կոստյումներ, վերնաշապիկներ, վերարկուներ, կոշիկ կրել այս աշնանը ոճային տեսք ունենալու համար:
– Արփինե՛, առհասարակ, աշնանն ի՞նչ կրեատիվ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս։
– Այս աշունն ի՞նչ նոր տենդենցներ է թելադրում։
– Ինչ խոսք, հաճելի է այն, որ մեր օրերում նորաձեւ լինելու համար շատ ջանք թափել հարկավոր չէ. պարզապես պետք է հետեւել սեզոնի թրենդներին։ Սակայն այս ճանապարհին խորհուրդ կտամ վերցնել այն միտումները, որոնք կհամապատասխանեն ձեր ոճին, որոնք կհամարեք ձերը։ Հարկավոր է ընտրել այնպիսի հագուստ, որը այսօր նորաձեւ լինելով՝ վաղը հակաթրենդ չի դառնա։
Օրինակ՝ հիմա բավական ակտուալ են դասական կոստյումները, որոնք միշտ էլ կմնան նորաձեւ։ Հավաքածուներում աչքի է զարնում դասականի եւ սպորտայինի միքսը։ Կոստյումներն ամենեւին պարտադիր չէ կրել վերնաշապիկով, կարող եք համադրել դրանք պարզ շապիկի ու բոթասի հետ։ Շարունակելով թեման՝ կարող եմ ասել, որ վերնաշապիկները, որոնք ունեն լայն ձեւվածքներ, ընդունված է համադրել թե՛ տաբատների հետ, թե՛ հագնել որպես զգեստ։ Ցանկացած կոշիկի ու պայուսակի փոփոխությամբ կփոխվի նաեւ ամբողջական լուքը։ Դասական տաբատը միշտ է մոդայիկ եղել, պարզապես հիմա ավելի ակտուալ է մինչեւ կոճերը հասնող ուղիղ մոդելները, ոչ թե ոտքը գրկող։
Այս աշնանը նորաձեւ են վագրային պրինտով վերարկուները, զգեստները, աքսեսուարները։ Հավաքածուներում շատ են միատոն կոստյումները (երբ տաբատն ու պիջակը նույնատոն են)։ Մեծ տարածում ունեն oversize վերարկուները, գործած կարդիգանները, որոնք նույնիսկ ամենապարզ շապիկի ու տաբատի հետ համադրելով՝ կթողնեք բավական նորաձեւ մարդու տպավորություն։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում