Անվտանգության փորձագետ Սանյամ Ջեյնը հայտնաբերել Facebook-ի օգտատերերի տվյալների բազա՝ նրանց հեռախոսահամարներով և նույնականացման քարտերով, հաղորդում է TechCrunch-ը:
Մասնավորապես, խոսքը 419 միլիոն օգտատերերի տվյալների մասին՝ մեծ մասը (133 միլիոն)՝ ԱՄՆ-ից: Ջեյնն ասել է, որ գտել է նաև որոշ հայտնի մարդկանց տվյալներ, բայց չի հստակեցրել՝ ում մասին է խոսքը:
Քանի որ բազան հրապարակվել է սերվերի վրա՝ առանց գաղտնաբառերի, դրան հասանելիություն կարող էր ստանալ ցանկացած մեկը: TechCrunch-ի ներկայացուցիչները կապ են հաստատել հոսթինգ-փրովայդերի հետ, որից հետո բազան անջատել են:
Facebook-ից նշել են, որ հրապարակված տվյալների բազան հնացած է, դրանում ամենայն հավանականությամբ ներառված են եղել տվյալներ, նախքան 2018թ. սոցցանցը կփակեր հասանելիությունը օգտատերերի հեռախոսահամարներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ