Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Ռեւազյանի պատասխանը հարցին, որ իր պաշտոնը պետք է զբաղեցնի ոլորտին տիրապետող գիտակ մարդ. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 05,2019 12:23

Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կադրային լուրջ փոփոխություններ եղան։

Տեղեկություններ տարածվեցին, որ ոլորտի փորձառու, որակավորված մասնագետներն այլեւս չեն ցանկանում մնալ քաղավիացիայում եւ մեկը մյուսի հետեւից լքում են աշխատանքը, նախ՝ որովհետեւ մասնավոր սեկտորում ավելի պահանջված են եւ հետո՝ չեն կիսում քաղավիացիայի ղեկավարության, մասնավորապես Տաթեւիկ Ռեւազյանի քաղաքականությունը։ Հուլիսի 10-ին լրացել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի պաշտոնավարման մեկ տարին։ Ոլորտում իրականացված փոփոխությունների, խնդիրների եւ հետագա ծրագրերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Տաթեւիկ Ռեւազյանի հետ։

– Որոշ դժգոհություններ կան աշխատանքից, այդ մասին են բարձրաձայնում նաեւ ոլորտի մի շարք մասնագետներ: Նրանք նշում են, որ ձեր պաշտոնը պետք է զբաղեցնի ոլորտին տիրապետող գիտակ մարդ։ Ըստ ձեզ, օբյեկտի՞վ են այդ դժգոհությունները։

– Դժգոհությունը կամ գոհունակությունը սուբյեկտիվ կարծիք է եւ չեմ կարծում, որ ընդհանրացնելու կարիք կա: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի դռները միշտ բաց են ոլորտի զարգացման նպատակով կառուցողական քննարկումների համար։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացումն է՝ միտված պահպանելու թռիչքների անվտանգության բարձր մակարդակը։

– Լոուքոսթերներ բերելը որքանո՞վ է ազդում տոմսերի գների վրա,ինչ վւոփոխություններ ունենք այս ընթացքում։ Այս մեկ տարում ի՞նչ նոր չվերթներ են ավելացել։

– Ավիափոխադրողների  թվի աճը ենթադրում է մրցակցության բարձրացում, որով էլ պայմանավորված՝ կանխատեսվում է ավիատոմսերի գների նվազում։ Լոուքոսթերների մուտքը շուկայի վրա կունենա դրական ազդեցություն եւ կխթանի տուրիզմի զարգացմանը։ Այս մեկ տարվա ընթացքում ավելացած նոր ուղղությունների  գերակշիռ աճը ապահովվել է հայկական ավիաընկերությունների կողմից: Դրանք են. «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Երեւանից դեպի Քուվեյթ, Նաջաֆ, Բաթումի, Թբիլիսի, «Ատլանտիս Արմենիան էյրլայնզ» ավիաընկերությունը՝ Երեւանից Բաթումի, «Արմենիա էյրվեյզ» ավիաընկերությունը՝ Երեւան-Թեհրան-Երեւան, «Սկատ» ավիաընկերությունը՝ Նուրսուլթան-Երեւան-Նուրսուլթան (վերսկսել է), «Սքայպ» ավիաընկերությունը՝ Օդեսա-Երեւան- Օդեսա, Կիեւ-Երեւան-Կիեւ, «Ազիմուտ» ավիաընկերությունը՝ Ռոստով-Երեւան-Ռոստով, Ստավրոպոլ-Երեւան-Ստավրոպոլ, Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար, «Իկար» ավիաընկերությունը՝ Սանկտ Պետերբուրգ-Երեւան-Սանկտ Պետերբուրգ, Սոչի-Երեւան-Սոչի, Միներալնիյե Վոդի-Երեւան-Միներալնիյե Վոդի, Մոսկվա-Երեւան-Մոսկվա, «Նորդ Ավիա»            ավիաընկերությունը՝ Սանկտ Պետերբուգ-Երեւան- Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա-Երեւան-Մոսկվա, «Տարոն Ավիա»՝ Բուխարեստ-Երեւան-Բուխարեստ, «Յուր էյրլայնզ»՝ Բաղդադ-Երեւան- Բաղդադ, Էրբիլ-Երեւան-Էրբիլ։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30