Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը Մարտի 1-ի տուժածների մասին. «Սա փոխհատուցում չէ, սա աջակցություն է, փոխհատուցումը կլինի ՄԻԵԴ որոշումից հետո»

Սեպտեմբեր 05,2019 12:15

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց Մարտի 1-2-ին տուժած քաղաքացիներին աջակցության համար 720 միլիոն դրամ գումար հատկացնել արդարադատության նախարարությանը:

Կառավարության որոշմամբ հաստատվել է 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւը եւ չափը: Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձեւով՝

1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ.

2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ.

3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն է. «Ու իմ դիրքորոշումն այն է, որ հայտնի հանգամանքների բերումով՝ մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պիտի կայացնենք ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների հիման վրա:

Փաշինյանի ներկայացմամբ՝ շատ կարեւոր է, որ այս հարցում որոշումները կայացվեն օբյեկտիվ. «Բայց քանի որ չգիտենք` երբ կկայացվեն որոշումներ ու չստացվի այնպես, որ մեր կառավարությունը որեւէ միջոց չի ձեռնարկում աջակցություն ցույց տալու համար, հիմա մենք սա կայացնում ենք Ազգային ժողովի օրենքի հիման վրա, իսկ թեման ամբողջությամբ կփակենք ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ նշեց՝ գումարի տրամադրման չափը պայմանավորված է հատուկ քննչական ծառայությունից ստացված տվյալներով՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10 մարդ, առողջությանը ծանր վնաս է հասցվել 10 մարդու եւ միջին ծանրության վնաս է հասցվել 54 անձի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մարտի 1-ին հիշատակի արարողության ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30