Լրահոս
Օրվա լրահոսը

Սակագների վերանայման ժամկետները մոտենում են հանրային ծառայությունների մյուս ոլորտներում. «168 ժամ»

Սեպտեմբեր 05,2019 12:06

Սակագների կտրուկ բարձրացման հարցը վերստին արդիական կդառնա 2022 թվականից։ Եթե ոչինչ չփոխվի, ապա այդ ժամանակ սպառողները շատ ավելի առարկայական կզգան թանկացման ազդեցությունը։

Սակագների վերանայման ժամկետները մոտենում են նաև հանրային ծառայությունների մյուս ոլորտներում։ Առայժմ այստեղ չկան վերանայման հայտեր։ Սակայն դա չի նշանակում, թե չեն լինելու։ Եվ դա վերաբերում է, առաջին հերթին, գազին։

Այս պահին կառավարությունում շունչները պահած սպասում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հոկտեմբերին նախատեսվող երևանյան այցին։ Ակնկալվում է, որ այդ ժամանակ էլ կհայտարարվի առաջիկա մի քանի տարիներին Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը։

Ճիշտ է, այդ մասին առայժմ չի խոսվում, բայց ամեն ինչ տանում է նրան, որ գազի ներմուծումը կշարունակի թանկանալ։ Ինչպես հայտնի է, այս տարվա սկզբին գինը 10 տոկոսով արդեն բարձրացել է՝ 150-ից դառնալով 165 դոլար։

Այդ փոփոխությունից հետո, իհարկե, հաջողվեց խուսափել ներքին սակագների վերանայումից, չնայած այդպես էլ պարզ չդարձավ, թե դա ինչպե՞ս հնարավոր եղավ անել։ Եթե «Գազպրոմ Արմենիան» ուներ այդքան հնարավորություն, ապա ինչո՞ւ նախկինում այն չէր ծառայեցնում սակագինը մեղմելուն։ Այս հարցի պատասխանը շարունակում է բաց մնալ, ինչն էլ տարբեր ենթադրությունների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Սակագնային հերթական տարին մոտենում է ավարտին, և գազի ներմուծման գնի ձևավորման համար կողմերն այլևս քիչ ժամանակ ունեն։ Բանակցությունները, առանց այդ էլ, արդեն շատ երկար են ձգվում։ Գազի ներմուծման նախկին եռամյա պայմանագրի ժամկետն ավարտվել է անցած տարի, իսկ նորը դեռ չկա։

Սպասվում է, որ այն կլինի մոտակա երկու ամսվա ընթացքում։ Այնպես, որպեսզի հնարավոր լինի մինչև տարվա վերջ անդրադառնալ նաև ներքին սակագներին։ Օրենսդրական պահանջ է, որպեսզի նոր սակագները հաստատված լինեն գործողության մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30