Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. Ինչպես պետությունը կարող է համարվել սոցիալական, որտեղ քաղաքացին պաշտպանված չէ գործատուի կամայականությունից. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 05,2019 11:00

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչն է ստիպել իրենց աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես գալ։

– Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ որոշեցիք խորհրդարանականներին առաջարկել փոփոխել ՀՀ աշխատանքային օրենսգրքի որոշ կետեր, կա՞ ինչ-որ մտավախություն, ինչից ելնելով էլ՝ նման առաջարկով հանդես եկաք։

– Մենք պարտավոր ենք, որպես քաղաքացի, որպես մարդ, որպես իրավաբան, որպես պատգամավոր, ականջալուր լինել այն դժգոհություններին, որն առկա է մեր ազգաբնակչության մոտ, ու հատկապես այն դժգոհություններին, որոնք տարածված են, որը թվում է անվերանալի։ Մենք նախ եւ առաջ պետք է ամեն ինչ անենք այդ խնդիրներին լուծում տալու համար, պետք է այդ ամենին տալ իրավական-օրենսդրական լուծումներ։

Այսօր գաղտնիք չէ, որ լինում են անակնկալ աշխատանքից ազատումներ, ու ես հակված չեմ այդ ամենը վերագրել միայն ներկաներին։ Ցավոք սրտի, դա սկսվել է նախկին իշխանություններից, ու այդ մեխանիզմը անխափան գործում է։ Գործում է մի մեխանիզմ, որ անցանկալի աշխատող կոչվածից պետք է ազատվել ցանկացած ժամանակ, եթե դու այդպես ես ցանկանում, բայց ես ուզում եմ ասել, որ աշխատանքը մարդու սոցիալ-տնտեսական կարեւորագույն իրավունքն է, ու չի կարելի մարդուն այդ իրավունքից զրկել՝ ելնելով գործատուի պարզ ցանկությունից, պարզ կամարտահայտությունից, ճաշակից, եւ այլն, չի կարելի նման բան անել։

Մարդն ունի աշխատանք ունենալու իրավունք, իսկ պայմանները երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, այլեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով բազմաթիվ կոնվենցիաներով, հիմա մենք ո՞ւր հասանք։

Հիմա մենք սոցիալական պետություն ենք, իսկ ինչպես այն կարող է համարվել սոցիալական, որտեղ քաղաքացին պաշտպանված չէ գործատուի կամայականությունից։ Եթե կուզեք իմանաք, ապա սոցիալական պետության հիմնական իմաստներից մեկն այն է, որ աշխատավոր բնակչությունը պահպանված լինի գործատուի կամայականություններից։ Հիմա քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը այդպիսի իրավադրույթ չի պարունակում, որով արգելվի աշխատողի նկատմամբ հետապնդումը, ու նաեւ Քրեական օրենսգիրքը չունի այդպիսի կոնկրետ հանցակազմ, որով պատասխանատվություն նախատեսի աշխատողին աշխատանքից ազատելու դիմում տալուն հարկադրելու համար, մենք առանձին պատգամավորներով նպատակահարմար գտանք Քրեական օրենսգրքում նման լրացում կատարել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30