Սենթ-Լուիսում շարունակվում է ութ գրոսմայստերների մասնակցությամբ «Chamionms Showdown» մրցաշարը, որի մասնակից զույգերը մրցում են արագ եւ կայծակնային շախմատում:
Երրորդ օրվանից հետո ընդհանուր հաշվարկով Լեւոն Արոնյանի առավելությունը Հիկարու Նակամուրայի նկատմամբ հալչել է ու հասել մեկ միավորի տարբերության՝ 9,5:8,5:
Մյուս զույգերում հաշիվն այսպիսին է. Գարրի Կասպարով-Ֆաբիանո Կարուանա՝ 3,5:14,5, Ուեսլի Սո-Վեսելին Տոպալով՝ 13:5, Լենյեր Դոմինգես-Պյոտր Սվիդլեր՝ 7:11:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ