Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի: ՖԻԲԱ-ի նախկին նախագահի պաշտոնում արգենտինացի Օրասիո Մուրատորեին փոխարինել է Համանե Նյանգը:
Չինաստանի մայրաքաղաքում անցկացված մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի 21-րդ համաժողովում Մալիի ներկայացուցչի օգտին միաձայն քվեարկել են բոլոր 156 պատվիրակները:
Կոնգրեսին մասնակցել է նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
Համանե Նյանգը նախկինում զբաղեցրել է FIBA-ի փոխնախագահի, Մալիի սպորտի նախարարի ու երկրի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
04.09.2019