Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գյուլբուդաղյանցն ու Ռոբերտո Մանչինին խոսեցին Հայաստան-Իտալիա հանդիպման մասին

Սեպտեմբեր 04,2019 22:40

Եվրո 2020-ի խմբային փուլի Հայաստան-Իտալիա խաղից առաջ երկու հավաքականների գլխավոր մարզիչները հանդիպեցին լրատվամիջոցների հետ:

Արմեն Գյուլբուդաղյանց. «Արտերկրում խաղացող մեր ֆուտբոլիստների ուղեւորությունը երկար է տեւել: Նրանք բոլորը երկու ինքնաթիռ են փոխել, բայց հավատում եմ, որ կհասցնեն վերականգնվել:

Բոլոր թիմերն էլ ունեն ուժեղ եւ թույլ կողմեր: Ուսումնասիրել ենք Իտալիայի հավաքականը: Հզոր թիմ է: Երկու կարեւոր ֆուտբոլիստների՝ Կելինյիի եւ Ինսինյոի բացակայությունը մեզ առավելություն չի տալիս: Իտալիայի հավաքականը առանց նրանց էլ հաղթել է չորս խաղերում: Միայն երեք ֆուտբոլիստ է, որ բոլոր չորս խաղերին մասնակցել է, մյուսները փոխվել են: Ինչ վերաբերում է վաղվա հանդիպմանը մեզ ձեռնտու հաշվին, դժվար է ասել: Դա կախված է նրանից, թե խաղն ինչպես կընթանա: Մենք կկենտրոնանանք խաղի վրա, եթե կարողանանք մեր խաղը խաղալ, չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը, վստահ եմ՝ լավ արդյունք կգրանցենք: Ինչու ոչ՝ եթե Իտալիայի հետ ոչ-ոքի խաղանք, դա կարող ենք լավ արդյունք համարել»:

Ռոբերտո Մանչինի. «Մենք հենց սկզբից չենք թաքցրել մեր նպատակները՝ հաղթել խմբում եւ մեր տեղը նվաճել եզրափակիչ փուլում: Չորս խաղում դրան մոտեցել ենք, բայց այսօր հավականը ֆիզիկական առումով ամբողջական մարզավիճակում չի: Բայց բոլոր ուժերը պետք է ներդնենք առաջիկա երկու խաղում առավելագույնի հասնելու համար:

Հայաստանի հավաքականի հարձակման գծի չորս խաղացողները տեխնիկապես ու խաղային բնավորությամբ տարբերվում են: Մենք այդ մասին գիտենք եւ դա կարեւոր դեր է կատարելու մեր խաղի կազմակերպման մեջ: Հայաստանի իրական թիմն այն թիմն է, որը խաղաց 3-րդ եւ 4-րդ տուրերում: Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի եւ այդ պարագայում նոր թիմ ձեւավորելու ժամանակ եւ կարիք է պահանջվում: Հայաստանի ընտրանին Ֆինլանդիայի, Հունաստանի եւ Բոսնիայի հետ պայքարում է երկրորդ տեղի համար: Հեշտ չի լինի, բայց թիմն այդ հնարավորությունն ունի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30