ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են արձանագրել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Ջրաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, իր պաշտոնավարման ընթացքում համայնքապետարանում համայնքի ղեկավարի տեղակալի, գրադարանի վարիչի, էլեկտրիկի հաստիքներում հրամանագրել է մտերիմներին, ովքեր փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 3 միլիոն 900 հազար դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է:
Բացի այդ, աղբահանության նպատակով համայնքի բյուջեից դուրս են գրվել խոշոր չափի գումարներ, մինչդեռ նշված գործառույթն իրականացնող անձին յուրաքանչյուր ամիս վճարվել է ընդամենը 40.000 դրամ: Այսպիսով, այս պահին քննությանը հայտնի տվյալների համաձայն` համայնքի ղեկավարը ընդհանուր յուրացրել է մոտ 4 միլիոն 800 հազար դրամ:
Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` համայնքի ղեկավարը նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ընկերության հետ կնքել է կեղծ պայմանագիր, որի հետևանքով համայնքի բյուջեից ընկերության հաշվեհամարին փոխանցվել են գումարներ և կանխիկացվել:
Կարդացեք նաև
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն