Եվրո 2020-ի խմբային մրցաշարի Իտալիայի հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ հրավիրված նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից հետաքրքրվեցին, թե ե՞րբ տեղեկացավ «Ռոմա» տեղափոխվելու հնարավորության մասին:
«Տոտենհեմի հետ խաղից անմիջապես հետո տեղեկացա, որ պետք է մեկնեմ Հռոմ: Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալում» շատ հանդիպումներ չէի անցկացնում եւ այստեղ մարզիչն ավելի շատ կօգտագործի իմ որակները: Այդ իսկ պատճառով որոշեցի տեղափոխվել Հռոմ: Բայց շնորհակալություն կհայտնեմ, եթե ավելի շատ կենտրոնանանք ազգային հավաքականի խաղի վրա եւ հարցերը վերաբերվեն ազգային հավաքականին», – ասաց Հենրիխ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ