Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արոտավայրում մահացած հովվի սպանությունը բացահայտվել է

Սեպտեմբեր 04,2019 19:01

Այսօր Սյունիքի մարզի Տորունիք գյուղի դիմացի այգիներում մահացած հայտնաբերված հովիվները Aravot.am-ի տեղեկություններով մահից առաջ վիճել են: Հովիվներից 51-ամյա Սամվել Ղ.-ի գլխին քարով հարվածել է հովիվներից երիտասարդը՝ 27-ամյա Նելսոն Ա.-ն:

Քարով գլխին հարված ստանալուց հետո 51-ամյա հովիվը մահացել է, ինչից հետո հարվածողը՝ 27-ամյա Նելսոն Ա.-ն ինքնասպանություն է գործել: Մեր տեղեկություններով Նելսոն Ա․-ն հոգեկան խանգարում է ունեցել։ Քանի որ երկուսն էլ մահացել են, իրավապահներին դեռ չի հաջողվել պարզել՝ ինչ հարցերի շուրջ են հովիվները վիճել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում Տորունիք գյուղի բնակիչ, 27-ամյա Սամսոն Ղ.-ն իրենց գյուղից դեպի Դաստակերտ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածից 1.5 կմ հեռավորությամբ գտնվող արոտավայրում հայտնաբերել է գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքով իր հոր՝ 51-ամյա Սամվել Ղ.-ի դին, ում պարանոցի ծոծրակային հատվածում առկա է եղել 30-20 սմ չափերի արնանման հետքերով քար: Հոր դիակից 1 մետր հեռավորության վրա Սամսոն Ղ.-ն հայտնաբերել է համագյուղացի, 27-ամյա Նելսոն Ա.-ի դին՝ կզակի շրջանի հրազենային վնասվածքով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30