«Որոշմանը պետք է խորությամբ ծանոթանամ, որպեսզի գնահատական տամ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը`պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի այսօր հրապարակած որոշմանը, որով մասամբ բավարարվեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը: Անդրանիկ Քոչարյանն այս որոշման մասին նախնական գնահատականներ չի ցանկանում հնչեցնել:
Aravot.am-ի հարցին`Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամը մեկնաբանելով ՍԴ որոշումն ասաց, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքը մինչ այժմ իրավաչափ չի եղել եւ, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց` կարող են մեկնաբանել ինչպես իրենք ցանկանում են, որովհետեւ դրա համար իրենք վարձատրվում են. «Իսկ իրավական առումով, պետք է հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս գործընթացի ընթացքում: Ինձ համար, շատ կարեւոր էր, որ ՍԴ-ն այս գործընթացում չհանդիսանար խոչընդոտ մեր հասարակության համար, որպեսզի ինքը էապես ունենար հնարավորություն իմանալ, թե Մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել: Մենք ուզում ենք Մարտի 1-ի լիարժեք բացահայտում»:
Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մեկ խնդիր է լուծում`թույլ չտալ, որպեսզի Մարտի 1-ի գործով դատաքննությունը սկսվի կամ սկսվի այնպես, որպեսզի իրենք հնարավորություն ունենան խոչընդոտել վկաների`դատարան գալուն:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին Անդրանիկ Քոչարյանը նաեւ հակասական քաղաքական կերպար է համարում`«Ժառանգություն», ՀՀԿ, չգիտեմ ուր»: Հարցին`արդյո՞ք իշխանության թերացումը չկա, որ դատաիրավական բարեփոխումներն այնչափ ուշացման, որ այսօր նման որոշումներ ենք ունենում, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իշխանությունն ինքն է նախաձեռնել այդ բարեփոխումները, բայց դրանց համար ժամանակ է պետք. «Այս ճահիճը մեկ օրում չի ստեղծվել: Եղել է ախպերական կառավարում, հիմա պիտի լինի օրենքի կառավարում»:
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց նաեւ, որ այս գործընթացներում արտաքին ազդեցություն կա եւ այդ ամենն ուղղված է ՀՀ քաղաքացու դեմ, որպեսզի չպարզվի, թե ի՞նչ մակարդակում եւ ինչպե՞ս են այդ օրը համաչափ ուժեր կիրառելու որոշումներ կայացվել: Aravot.am-ի հստակեցնող հարցին`ՌԴ-ի՞ կողմից, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Շրջանակները մի ընդգծեք, շրջանակները բազմապիսի են, բազմաբնույթ, դրա համար Հայաստանը պետք է լինի ամուր, որպեսզի որեւէ խաղացող չկարողանա Հայաստանի ներքին գործերի մեջ միջամտել»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի Գրիգորյան
Դատաքննութիւնը շատ ել կարող է որ տեղի ունենայ, առանց կանխահաս բանտարկութեան – երկարապատուն դատավարութեան մը անվերջանալի ընթացքին… – :
Դուք է որ ուզում էք մեղադրեալը բանտարկել, առանց ըստ էութեան դատավճիռի: Եւ այդ պատճառով ալ, պարապ տեղը, կրում էք այս օրինական պարտութիւնները: Միաժամանակ մեծացնելով Քոչարյանի զօրակիցների քանակը կամ «յանդգնութիւնը» :
Դուք ձեզ էք խափանում, ձեզի համար աւելորդ, լուրջ խնդիրներ գոյացնում, տեւաբար եւ ոչ միայն այս նիւթով: