«Ռոսսելխոզնադզորը» սեպտեմբերի 5-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանում և Ղազախստանում գտնվող երկու ձեռնարկությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան: Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Խոսքը, մասնավորապես, հայկական «Գոյտեքս» ՍՊԸ-ի մասին է: Նշվում է, որ այդ քայլը պայմանավորված է Եվրասիաան տնտեսական միության և Ռուսաստանի Դաշնության «անասնաբուժա-սանիտարական խախտումների կրկնակի հայտնաբերումներով»: Նշվում է, որ հայկական ընկերության արտադրանքի ձկան մեջ հայտնաբերվել է մալախիտային կանաչ:
Բացի այդ երկու ընկերների՝ մի շարք ընկերությունների, մասնավորապես, հայկական «Բիգամա ֆրութ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության և «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ սահմանվում է ուժեղացված լաբորատոր վերահսկողություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ