Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը երեկոյան Գյումրու «Պոլիգոն» թաղամասում գտնվող «Բասեն» սուպերմարկետի դիմաց դանակահարել էին պապ ու թոռի, որոնց կրծքավանդակի հատվածում ստացած թափանցող վերքերով տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն։ Պատճառը, ըստ մեր աղբյուրների, եղել էր այն, որ երկու երիտասարդներ սիրահարված են նույն աղջկան։
Ոստիկանությունն այսօր բացահայտել է հանցագործություն կատարելու մեջ կասկածվողին։ Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից, նա 21-ամյա երիտասարդ է, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
«Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 52-ամյա տղամարդ, իսկ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով՝ 18-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրիի Մ.Խորենացի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց, վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով նրանց հարվածել է Գյումրիի 21-ամյա մի բնակիչ:
Դանակն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,-գրված է ոստիկանության պաշտոնական կայքում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
հիսուն երկու տարեկանը ոնց կարա քսանմեկ տարեկան թոռ ունենա