Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Հայաստանի կառավարությունը գումար է հատկացրել՝ այդ ընտրություններին ՀՀ դիտորդական խմբերի մասնակցության համար։
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»-ի գործադիր տնօրեն Վահրամ Թոքմաջյանը ներկայացրեց որ 33 մլն 680 հազար դրամը, որ հատկացվել է, ծախսվելու է միայն Արցախում, իսկ եթե գումար ավելանա, հետ կգա բյուջե։
Նա ասաց, որ դիտորդություն անցկացնելու առաքելությունը չի հակասում որևէ կերպ Արցախի Հանրապետության օրենսդրությանը, քանի որ ՀՀ դիտորդները մասնակցում են ՏԻՄ ընտրություններին՝ որպես միջազգային դիտորդներ։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանն էլ նշում է, որ առաջին անգամը չէ, որ հայաստանցի դիտորդները մասնակցում են Արցախում տեղի ունեցող ընտրություններին՝ որպես արտասահմանցի դիտորդներ։
Կարդացեք նաև
Ալեքսեյ Պետրոսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են օգոստոսի վերջին։ Յուրաքանչյուր տեղամասում, ըստ նրանց, կլինի մեկ հայաստանցի և մեկ արցախցի դիտորդ։
Նրանք նշեցին նաև, որ դիտորդական կազմակերպությունները որևէ քաղաքական գործընթացի չեն միջամտելու և որևէ քաղաքական գնահատական չեն տալու։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: