Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի՞. Վլադիմիր Վարդանյանը հորդորեց հարցն ուղղել դատական իշխանության ներկայացուցիչներին

Սեպտեմբեր 04,2019 16:44

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առայժմ ձեռնպահ է մնում կարծիք հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման մասին:

Հիշեցնենք, քիչ առաջ Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը:

«Ես որոշումը ամբողջական որոշում եմ դիտարկում, հրապարակմանը չեմ հետեւել, մինչեւ ամբողջական չունենանք տեքստը՝ որեւէ եզրահանգում անել դժվար է»,- ասաց նա:

Aravot.am-ի հարցին`քանի որ կալանքի տակ պահելու մասով հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի՞, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցերը պետք է տալ դատական իշխանությանը:

Ի դեպ, ՍԴ որոշման հրապարակումից անմիջապես հետո «Իմ քայլի» շատ պատգամավորներ շտապեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ: Այնտեղ խորհրդակցություն է: Դրան մասնակցում է նաեւ ԱԺ-ում գտնվող ՀՀ կրթության. Գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30