Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել ենք այն եզրակացության, որ մեզ պետք է հայրենադարձության մասին նոր օրենք». Մխիթար Հայրապետյան

Սեպտեմբեր 04,2019 16:30

«Այսօր հանձնաժողովի նիստով որոշում պիտի կայացնենք հայրենադարձության հարցերով աշխատանքային խումբ ձևավորելու մասին»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նիստին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Նա նշեց, որ իրենց նպատակը եղել է փոքրացնել խմբի թիվը, որ աշխատանքները մոբիլ լինեն. «Ի սկզբանե նախատեսված էր, որ ավելի մեծ կազմով կլինի աշխատանքային խումբը, բայց որպեսզի աշխատանքն առավել արդյունավետ լինի, որոշվեց փոքր կազմով, բայց առանձին գերատեսչությունների, պետական մարմինների հետ հույս ունենք առաջիկայում կոնկրետ ժամանակացույց հստակեցնել»:

Այս առիթով նիստին ներկա ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Կխնդրեի այդ աշխատանքային խմբում մեր ներկայացուցչի ներգրավումը»:

Մխիթար Հայրապետյանը հավաստիացրեց՝ աշխատանքային խմբի բոլոր նիստերին ցանկացող բոլոր կողմերին կհրավիրենք, կմասնակցեն. «Մենք հանձնաժողովով եկել ենք այն եզրակացության, որ կառավարության կողմից սփյուռքի հետ քաղաքականություն մշակող մարմնի ղեկավարներից կլինի Զարեհ Սինանյանը և միգրացիոն ծառայության պետը: Աշխատանքային խմբի բոլոր նիստերին հրավիրված կլինեն բոլոր ցանկացող գերատեսչությունների անդամները»:

Խոսելով խմբի նպատակների մասին՝ Մխիթար Հայրապետյանն ասաց. «Այդ խմբի առաջ խնդիր է դրված լինելու հանդիպել հայաստանյան և սփյուռքյան գիտական և մասնագիտական շրջանակների հետ, հայրենադարձ ընտանիքների հետ հասկանալու՝ ինչպիսին պիտի լինի նոր օրենքը: Քննարկել ենք այն հարցը արդյոք մեզ հայրենադարձության նոր օրենք պետք է թե ոչ. եկել ենք այն եզրակացության, որ մեզ պետք է հայրենադարձության մասին նոր օրենք: Նիստով հաստատել ենք, որ կունենանք հայրենադարձության մասին նոր օրենք»:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նիստի ավարտին հանդես եկավ հայտարարությամբ և տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ին կկազմակերպեն Ֆիզիկայի ինստիտուտի հետ կապված հարցերով աշխատանքային քննարկում, քանի որ կուտակված շատ հարցեր կան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30