Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վերաբերյալ որոշումների համար հիմք ծառայած ՀՀ քրեադատավարական օրենսգրքի հոդվածներից մեկը

Սեպտեմբեր 04,2019 16:15

ՍԴ-ն վերջապես հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: Ըստ այդմ, ՍԴ-ն հոդվածներից մեկը ճանաչեց հակասահմանադրական, մյուսը՝ սահմանադրական: ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցեց դատարանի որոշումը, որտեղ նշվում է․ «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Որոշման երկրորդ կետի համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
Բացի այդ, ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիքներ, որոնք կհրապարակվեն առաջիկայում։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Փաստաթուղթը պետք է հրապարակվի եռօրյա ժամկետում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀ Քր.Դատ օրենսգրքի 35-հոդվածը, այնքանով որքանով չի նախատեսում որեւէ նորմ, կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես, օրինակ, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրանով հակասահմանադրական է, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ դրանով խախտվել է ՀՀ երկրորդ նախագահի ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատության իրավունքը. «ՀՀ երկրորդ նախագահի անձնական ազատությունը, բոլորդ քաջ գիտեք, սահմանափակվել է եւ սահմանափակված է ներկայումս»:

Քոչարյանի պաշտպանը նաեւ հավելեց, որ 61 եւ 63-րդ հոդվածներն էլ նախատեսում են արդար դատաքննության իրավունքը, իսկ 78-րդ հոդվածը վերաբերում է ընթացակարգային, կառուցակարգային հոդվածներին եւ որոշակիությանը: Ըստ փաստաբանի, «Քր.Դատ օրենսգրքում չկա ոչ մի նորմ, որը կկարգավորեր նման կարգավիճակով օժտված անձի արդար դատաքննության իրավունքը, երբ խոսքը գնում է իր խափանման միջոցի մասին: ՍԴ-ն երկրորդ կետով անդրադառնալով կալանավորման հոդվածին՝ նշեց, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը: Պետք է նկատի ունենալ, որ 35-րդ հոդվածն ընդհանուր նորմ է, իսկ 135-րդ հոդվածը ավելի նեղ կարգավորում է նախատեսում, բայց 135 հոդվածը եւ 35-րդ հոդվածը միմյանց լրացնող հոդվածներ են եւ չեն կարող կիրառվել միմյանցից առանձին: Սա նաեւ Վճռաբեկ դատարանն է ասել»:

Արամ Վարդեւանյանն ասաց, որ 35-րդ հոդվածը վերաբերվում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին: Նրա ասելով՝ կալանավորումը, որ կիրառվել է մի քանի անգամ, խախտել է Երկրորդ նախագահի անձնական ազատության իրավունքը: Ասաց նաեւ, որ ՍԴ-ն արձանագրել է, որ խախտվել է ՀՀ երկրորդ նախագահի անձնական ազատության իրավունքը, հետեւաբար կալանավորումը չի կարող լինել իրավաչափ, իսկ քրեական հետապնդման վերաբերյալ հարցին խոստացավ պատասխանել որոշմանը ծանոթանալուց հետո:

Մի խումբ քաղաքացիներ երթ են սկսել դեպի գլխավոր դատախազություն, նրանք դժգոհ են ՍԴ որոշումից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    այսինքն Քոչարյանը կարա դուրս գա և մի 10 հոգու սպանի, նրան մեկա չեն կարող կալանել: ռուսն ասումա зашкваливает! Ետ Հրոոյին պիտի նստացնել լավագույն դեպքում Քոչարյանի կաոքը բայց ավելի լավա նստացնե ուրշ բանի վրա….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30