Սեպտեմբերի 4-ին ՍԴ- ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:
Ինչպես երեկ, այսօր եւս Սահմանադրական դատարանի մոտ մեծաթիվ ոստիկաններ էին հավաքված, նաեւ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները եւ այն մարդիկ, որոնք ցանկանում են, որ Քոչարյանն ազատ չարձակվի:
Սահմանադրական դատարանի առաջ երկու տարբեր խմբեր վանկարկում էին «հերոս Քոչարյան», «արդար դատարան», «մարդասպան» բառերը:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանն ասաց, որ եթե Քոչարյանի աջակիցների վրա ճնշում կա, իշխանությունները պետք է միջոցառումներ ձեռնարկեն: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, նա նշեց. «Այն բաները, ինչին ականատես եղանք վերջին մեկ տարվա ընթացքում, մեզ հույս չի ներշնչում Հայաստանում արդարադատության նկատմամբ»:
Պատասխանելով այն հարցին, արդյոք դատավորներ Արեւիկ Պետրոսյանը եւ մյուսները կարող են անաչառ լինել, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Ես էլ կասկածում եմ Վահե Գրիգորյանին, մարդն այդքան տարիներ մեզ դեմ արտահայտվող է եղել»:
Հրայր Թովմասյանի անաչառության մասին էլ նշեց, որ հայրը նրա հետ երբեք չի առնչվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հայտնում եմ Ձեզ իմ ցավակցությունները, որ այդ նյութական շքեղության մեջ կուրացել եք և մարդկային վեհության, ազնվության և բարոյականության աշխարհը Ձեզ համար գոյություն չունի։ Հասկանում եմ, որ երեխաները պատասխանատու չեն իրենց ծնողների համար, բայց Դուք, որպես ցանկացած մարդ, հնարավորություն և իրավունք ունեիք ընտրել մի այլ ճանապարհ։