Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կապ ունի Մուրադյանի՝ Քոչարյանի հետ քավոր-սանիկությունը ոլորտի խնդիրների հետ». Թորոսյանի դեմ հայցադիմում է պատրաստվում

Սեպտեմբեր 04,2019 15:04

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայցադիմում է պատրաստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Այս հայցադիմումի առիթը Թորոսյանի՝ երեկ հնչեցրած մեղադրանքներն են ուղղված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Երեկ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ իր դեմ արշավն ուղղորդվում է Արմեն Մուրադյանը. «Այս թատերականացված միջոցառումները Գեւորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, ով իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից, եւ սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը: Ժամանակին լինելով հայտնի ընտանիքների քավոր, հայտնի մարդկանց ընկեր, աստիճանաբար կարիերայի աստիճանասանդղակով այդպես բարձրացել, հիմա ռեկտոր է բժշկական համալսարանի ռեկտոր է: Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր այսօրվա պաշտոնին, այս ամենը սկսվել է մեկ տարի առաջ, երբ ուզեցինք, համալսարանի խորհրդի կազմը փոխել, այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին եւ նոր նշանակումներ արեցինք, ու այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ: Խորհրդի նախագահ ընտրեցին մի մարդու (նկատի ունի երգահան Վահան Արծրունուն, Ն.Բ.), որը չգիտեմ ինչ կապ ունի բժշկության հետ, ասում են բժշկական համալսարանի հիմնադիր Արծրունու հետ ազգակցական կապ ունի, վստահ չեմ»:

Aravot.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ասաց, որ այս պահին իրավաբանները հայցի նախագիծն են պատրաստում. «Պարոն Թորոսյանն ասել է, որ ինքը ցանկացել է փոխել բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը: Դրա լիազորությունը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն է: Մեր իրավաբանների որակմամբ՝ նախարարը չարաշահում է պաշտոնական դիրքը»:

Դանիելյանի ներկայացմամբ՝ հայցի մյուս հիմքը վերաբերում է Թորոսյանի այն պնդմանը, թե Մուրադյանն իր կարիերան ստեղծել է հայտնի ընտանիքների հետ քավոր-սանիկական հարաբերությունների հիման վրա. «Մուրադյանը երկար տարիների բժիշկ է, մեծ փորձ ունի, ի՞նչ կապ ունեն առողջապահության ոլորտի խնդիրները քավոր-սանիկական հարաբերությունների հետ»:

Մեր հարցին՝ արդյոք Մուրադյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի քավորն է, Դանիելյանը չհերքեց, նշեց. «Իսկ դա մե՞ղք է, հանցա՞նք է: Մեկ շաբաթ առաջ էլ Մուրադյանը մեր բժիշկներից մեկի քավորն է եղել:

Թորոսյանի մասին էլ ասում են ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունի նման հարաբերություններ: Մուրադյանն իր կարիերան սկսել է, երբ Թորոսյանը իշխանությունում չէր, Մուրադյանը ընտրված ռեկտոր է, նա իր պաշտոնը ձեռք է բերել քրտնաջան աշխատանքով»:

Դանիելյանն ասաց, որ հայցի մասին այլ մանրամասներ կարող են հայտնել այն պատրաստ լինելուց հետո:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Մի տեսակ նաֆթալինի հոտ է գալիս, երբ ենթակաները սկսում են պաշտպանել ղեկավարին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30