Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադառնալով իր հասցեին հնչող այն քննադատություններին, թե ինքը մշտապես բավարարել է ԱԱԾ–ի միջնորդություններն, ինչի արդյունքում նրան մշտապես ընկալել են որպես ԱԱԾ–ին հաճո դատավոր, ասաց՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ԱԱԾ–ի միջնորդությունները քննելը եղել է իր գործառույթը։
Վարդազարյանն ասաց, որ ինքը որպես դատավոր 2010-ից քննել է օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ԱԱԾ-ի միջնորդությունները. «Եթե մենք քանակը հաշվենք, ապա ոստիկանությունն ավելի շատ միջնորդություններ է ներկայացրել, քան ԱԱԾ-ն։ Դա եղել է իմ գործառույթը, քանի որ ես նման մասնագիտացում եմ ունեցել, եւ որպես դատավոր ունեցել եմ թույլտվություն՝ լսելու օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ներկայացվող միջնորդությունները»:
Ըստ Վարդազարյանի, եթե հաշվի առնենք, որ ոստիկանությունն ավելի շատ միջնորդություն է ներկայացրել այդ օրենքի շրջանակում, ապա նույն հաջողությամբ կարելի էր ասել, որ ոստիկանությունը հաղթեց, քանի որ ավելի շատ ոստիկանության գործերն է ինքը քննել։
Վարդազարյանն ասաց, որ սկզբնական փուլում, երբ նոր էր սկսել քննել նման միջնորդությունները, մերժումների տոկոսը հասնում էր մոտ 30 % -ի. «Այնուհետ երբ օպերատիվ մարմինները հաշվի առնելով իրենց նախորդ մերժումները՝ շտկում էին միջնորդությունները եւ 90%-ը բավարարվել է, 10%-ը՝ մերժվել»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ