Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատավորները շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ունի». ԲԴԽ նախագահը պատերի տակ «վնգստալու» մասին

Սեպտեմբեր 04,2019 13:52

Այսօր բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ ինչու՞ ԲԴԽ–ն չարձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատական համակարգը անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ, ասաց. «Այդ հարցը շատ քննարկվեց, բավական աշխատանք տարվեց մի քանի տեքստի վրա, հետո որոշեցինք քաղաքական հայտարարություններին չարձագանքել: Դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին կարծիք արտահայտել, բայց երբ իրար մեջ են խոսում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ եւ ինչի մասին էր խոսքը»:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն կարծիքները, ըստ որոնց` ԲԴԽ նախագահը բոլոր իշխանությունների համար իշխանահաճո կադր է համարվում, ԲԴԽ նախագահն ասաց, որ ինքն իրեն իշխանահաճո չի համարում. «Իշխանահաճո…Դժվարանում եմ պատասխանել: Իսկ չե՞ք մտածել, որ կարող է լինել մարդ, որն իր պրոֆեսիոնալ գործողություններն է իրականացնում եւ չի խառնվում որեւէ քաղաքական խարդավանքների, եւ դա կարող է գնահատվել այդպես»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30