Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով

Սեպտեմբեր 04,2019 13:45

«8400 մարդ պետական ապարատում է աշխատում և ստանում նվազագույն աշխատավարձ, 6000-ը համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում և 30.000 մարդ՝ մասնավոր հատվածում»,- ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ համայնքներում բազմաթիվ հանդիպումների ժամանակ հատկապես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների շրջանում քննարկումների ժամանակ լսում էին նվազագույն աշխատավարձի մասին օրենքի փոփոխության պահանջ, քանի որ ՀՈԱԿ-ներում մարդիկ ուղղակի վարձատրվում են նվազագույն աշխատավարձով:

Այս առիթով նշեց. «Մենք առաջարկում ենք 63.000 դրամ նվազագույն աշխատավարձի համար, որ չազդենք պետական սեկտորին: Մենք գտնում ենք, որ հնարավոր վնասները կապված են մասնավոր հատվածի մրցունակության հետ: Բայց 63.000 դրամի բարձրացումը չի ազդելու ընդհանուր առմամբ գների վրա, ձեռնարկությունների մրցունակության վրա»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը փաստեց՝ նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2014-ի օգոստոսին: Նա հայտնեց, որ իրենց հաշվարկներն ու հետազոտությունները համընկնում են առաջ քաշված նախագծի հետ: Այնուհետև առաջարկեց երկու շաբաթով հետաձգել քննարկումները, քանի որ նոր տվյալներ են հայտնվել. «Իրականում հաշվարկներն, ամեն ինչ պատրաստ է մեկ-երկու հավանական ինֆորմացիայի հետ կապված վիճարկելի թվեր չունենք, հնարավորինս շուտ կլինեն տվյալները և մոտակա նիստին կամ հաջորդին կմտցնենք օրակարգ և կքննարկենք»:

Վարազդատ Կարապետյանն ասաց, որ երկու շաբաթվա ընթացքում մեկ անգամ էլ կքննարկեն: Օրինագծի քննարկումն ու քվեարկությունը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվեց:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30