ՀՖՖ-ն շարունակում է հերթական անգամ խոչընդոտել Red Eagles ֆան շարժման գործունեությանը: Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Red Eagles ֆան շարժումը, Հայաստան-Իտալիա խաղի համար պատրաստել է շուրջ 1մլն դրամ արժողությամբ ֆուտբոլային, ոգևորող հսկայական պաստառ, ՀՖՖ-ն չի թույլատրում ո՛չ պաստառի, ո՛չ ֆան շարժման դրոշների, ո՛չ թմբուկների, ո՛չ երկրպագման համար անհրաժեշտ այլ ատրիբուտիկայի մուտքը մարզադաշտ:
Պետք է ընգծել, որ նմանօրինակ խոչընդոտ ՀՖՖ ֆան շարժման համար ստեղծել էր նաև Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպման ժամանակ, պատճառաբանելով խաղից առաջ տեղի ունեցած տոմսերի միջադեպը, որից հետո Հայաստանի ազգային երիտասարդական հավաքականի բոլոր հանդիպումներին որևէ խնդիր չի առաջացել:
Ֆան ակումբը հայտարարում է, որ եթե ՀՖՖ-ի համար կա տարբերություն ազգային հավաքականների մեջ, ապա մեզ համար բոլորն էլ բնույթով ազգային են, անհասկանալի և անընդունելի է նման վարքագիծը:
Կոչ ենք անում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, երբ ամբողջ ազգով համախմբված ենք ազգային հավաքականի շուրջ, զերծ մնալ ամբիցիաներից, խտրականություն դնելուց և երկրպագուների շրջանում պառակտում մտցնելուց:
Կարդացեք նաև
Red Eagles ֆան շարժում