Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ նախագահը դատարաններն արգելափակելու ու ցույցերի մասին. «Չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի»

Սեպտեմբեր 04,2019 13:22

«Եթե շրջափակեն դատարանը՝ գլոբալ հարց է: Իմ խորին համոզմամբ՝ արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում՝ դատապարտելի է եւ շրջափակել դատարանը, եւ միտինգային, ամբոխային արդարադատությունն ինձ համար շատ անհասկանալի է, անթույլատրելի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ թե ինչ գնահատական կտա դատարանների մուտքերը արգելափակելու ցույցին:

Վարդազարյանը մի օրինակ բերեց. «Երբ քննվում էր ՊՊԾ-ի գործը՝ մի խումբ անձինք կանգնած պաշտպանում էին ՊՊԾ-ի գրավման գործով ամբաստանյալներին, մյուսը՝ նրանց դեմ: Ես գտնում եմ, որ սա ճնշում է դատարանի վրա: ԲԴԽ շենքի առաջ էլ վերջերս փորձել էին բողոքի ցույց կազմակերպել: Գտնում եմ՝ այն դատարանը կամ դատավորն, որն արդարադատություն կիրականացնի կախված դատարանի առաջ բողոքի ակցիայի քանակից, որակից, հնչեցված բառերից, այդ դատարանը կլինի սխալ: Չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի: Մենք 21-րդ դարում ենք, այդ Լինչի դատարան եւ նման մեխանիզմներն անթույլատրելի են»:

Դիտարկմանը՝ եթե անգամ այդ ամբոխին վարչապետն է ուղղորդել, նո՞ւյն կարծիքին է, Վարդազարյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ դատավորը դատարանի դիմաց ցանկացած բողոքի ցույցից իրավունք չունի ճնշվի, արդարադատությունն իրականացնի՝ կապված այդ ժողովրդի քանակից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30