Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան. «Բարեվարքության ստուգումը պետք է սկսել ինձանից»

Սեպտեմբեր 04,2019 12:20

«Ես գտնում եմ, որ բարեվարքության ստուգման գործընթացը պետք է սկսել հենց ինձանից»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Նա նշեց՝ այնուհետ այդ գործընթացը կանցնեն ԲԴԽ անդամները, հետո դատավորները. «Ինչպես է դա մեկնարկելու՝ այս պահին դժվարանում եմ ասել՝ ժամկետի առումով, քանի որ կարգավորումները դեռ ընթացքի մեջ են, քննարկման փուլում են, բայց որ մոտ ժամանակներս դա լինելու է՝ վստահ եմ»:

Վարդազարյանի կարծիքով՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին ռազմավարությունը բավականին հավակնոտ է. «Գնահատում եմ դրական, բավականին ծավալուն աշխատանք է կատարված, եւ եթե բոլոր շահագրգիռ կողմերը լինեն հետեւողական եւ քայլ առ քայլ փորձեն իրականություն դարձնեն ռազմավարությունում նշված ծրագրերը, մենք որոշ ժամանակ հետո կունենանք իրականում լավ, վստահելի դատաիրավական համակարգ»:

ԲԴԽ նախագահը վստահեցրեց՝ իր ընտրվելուց հետո բարձրագույն դատական խորհրդում աշխատանքներն ընթանում են բավականին դրական ու կառուցողական մթնոլորտում, ԲԴԽ բոլոր անդամները զինված են համբերատարությամբ, պատրաստ են աշխատել, իրենց ունակություններն ու հնարավորությունները ներդնեն հանուն Հայաստանի Հանրապետության. «Ծանրաբեռնված աշխատանք է ԲԴԽ-ում։ Գրեթե ամեն օր ունենում ենք քննարկումներ։ Միակ բանը, որ կարող եմ այս պահին արձանագրել ու հայտնել դատական բարձրագույն իշխանության դիրքորոշումը, հետեւյալն է՝ այսուհետ խորհուրդը լինելու է չափազանց բաց ու թափանցիկ, ցանկացած պահի պատրաստ ենք պարզաբանել ու պատասխանել բոլոր լրագրողների բոլոր հարցերին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30