Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տրդատ Սարգսյան. «Վայոց ձորի նախկին փոխմարզպետը տարատեսակ մեղադրանքներ է հնչեցնում իմ հասցեին, քանի որ բացահայտվել է իր կեղծարարությունը». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 04,2019 11:56

«Վայոց ձորի նախկին փոխմարզպետը տարատեսակ մեղադրանքներ է հնչեցնում իմ հասցեին, քանի որ բացահայտվել է իր կեղծարարությունը՝ դիպլոմի հետ կապված, երեւի փորձում է վրեժ լուծել»։

Երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով արդեն նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի հայտարարություններին, որտեղ վերջինս պատմում էր իր եւ մարզպետ Տրդատ Սարգսյանի տարաձայնությունների եւ մարզում կատարվող ապօրինությունների մասին։

Ռազմիկ Տոնոյանի՝ փոխմարզպետի պաշտոնից ազատվելուց հետո մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում Տոնոյանի կողմից ենթադրյալ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ըստ այդ հրապարակումների՝ նախկին փոխմարզպետը կառավարության անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ։

Նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հերքում է, որ իր դիպլոմը կեղծ է. «Վատ նորություններ ունեմ Տրդատի համար, ես էդ ինստիտուտ հաճախել եմ, ես սովորել եմ էդ ինստիտուտում, չգիտեմ՝ ինչ կհորինեն, ինչ կոմպրոմատներ կգտնեն, ես գիտեմ ոնց են աշխատում նախկին ռեժիմի էդ մնացուկները»։

Այս հրապարակումներից հետո Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարզսյանը հայտարարել էր, թե Տոնոյանը պաշտոնից ազատվել է մի քանի օր առանց զգուշացնելու աշխատանքից բացակայելու համար, ինչից հետո արդեն նախկին փոխմարզպետը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ուշագրավ տեղեկություններ հայտնեց Սարգսյանի նախընտրական արշավից՝ հայտարարելով, որ մարզպետն օգտագործել է ամբողջ վարչական ռեսուրսը։

«Ինչ է նշանակում վարչական ռեսուրս, առաջին հերթին՝ համայնքի ղեկավարներ, եւ նույնիսկ ֆինանսավորվել է, որովհետեւ Տրդատ Սարզսյանը «Իմ քայլի» դրամահավաքին ներկայացրել էր համայնքի ղեկավարներին, շինարարական կազմակերպություններին, տնօրեններ, ճանշին եւ այլն, եւ այլն»,- ասել էր նախկին փոխմարզպետը՝ հայտարարելով, թե Վայոց ձորում ծովահենների իշխանություն է՝ ի դեմս մարզպետի, Ազգային անվտանգության պետի, իրենց համայնքապետների. «Քեշ փողով ընտրված համայնքի ղեկավար է Արենի խոշորացված համայնքի ղեկավարը, ո՞վ չգիտի այդ մասին, հազարավոր հեկտար հողերի անօրինական փաստաթղթերն իմ մոտ կան, թե ինչպես են մարդկանց ստիպել, որ օտարեն այդ հողերը՝ 1000 հա, 3000 հա։ Գրություն եմ ուղարկում, որ անվավեր ճանաչեն, ձեն չկա, որովհետեւ համայնքի ղեկավարի հետ մեր մարզպետը պաչիկով բարեւում է»։

Այս քննադատությունների վերաբերյալ մարզպետը ասաց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ իրեն ընտրել են վայոցձորցիները, եւ որեւէ համայնքի ղեկավար հեղափոխությունից հետո չէր կարող ազդել քաղաքացու քվեի վրա։ «Իմ հարաբերությունները համայնքապետերի հետ գործընկերային եւ աշխատանքային են, մարզպետի գործը հենց համայնքների հետ է, եւ նրանց հետ համագործակցելով ենք կարողանում համայնքների խնդիրները լուծել»,- ասաց նա։

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30