Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանության մեջ գտնվողների զգալի մասը պարզապես խուսափում է հրապարակային բանավեճերից՝ սահմանափակվելով լրագրողների մեկ-երկու հարցերի պատասխանելով. «Փաստ»

Սեպտեմբեր 04,2019 11:48

Երեկ, այսպես ասենք, զավեշտալի դեպք է գրանցվել. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդհատել է մամուլի ասուլիսն ու հեռացել:

Բանն այն է, որ ասուլիսի սրահ էր մտել ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը և ցանկանում էր մի քանի հարց ուղղել նախարարին: Դե, նախարարն էլ խուսափելու այլ տարբերակ չգտավ, քան պարզապես լքել իր իսկ ասուլիսը: Փոխարենը ասուլիսը շարունակեց Թամամյանը:

Չասենք, որ վերջինիս քայլը՝ մտնել ու խանգարել ասուլիսը, արդարացված է: Սակայն հարցն այստեղ առավելապես այն է, թե պաշտոնյաները ինչպես են արձագանքում «արտակարգ իրավիճակներին»: Տվյալ դեպքում առողջապահության նախարարը պարզապես փախավ նման իրավիճակում՝ խուսափելով բաց ու հրապարակային պատասխանել հարցերին:

Առավել ևս, որ Թամամյանը իր վերոնշյալ գրառման մեջ նշել էր. «Եվ, անկեղծ, խորհուրդ կտամ չմտնել բանավեճի մեջ, ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդավորված, հակառակ դեպքում, խոստանում եմ, որ նույնիսկ Ձեզ այդպես ջանասիրաբար պաշտպանողներն ու ձոներ հյուսողները խորը հիասթափություն կապրեն»: Ստացվում է, որ Թորոսյանը անսացել է այս խորհրդին, այնինչ ենթադրվում է, որ, ընդհակառակը, պետք է շահագրգռված լիներ՝ ապացուցելու, որ իրեն ուղղված մեղադրանքներն անհիմն են, իսկ բանավեճում շահեկան վիճակում ինքն է լինելու:

Սա արտաքուստ միայն մեկ նախարարի հետ կապված մեկ դիպված է, սակայն իրականությունն այն է, որ այս իշխանության մեջ գտնվողների զգալի մասը պարզապես խուսափում է հրապարակային բանավեճերից՝ սահմանափակվելով լրագրողների մեկ-երկու հարցերի պատասխանելով կամ պարզապես ֆեյսբուքյան «կտրիճ», «բաց», ժողովրդավար կերպարով հրապարակումներ անելով: Իհարկե, չափազանց հեշտ է կողմնակիցների ու ֆեյքերի թիկունքում քողարկվել սոցցանցային տիրույթում՝ «ճնշելով» բացասական մեկնաբանություններն ու հարցադրումները, կամ պարզապես չնկատել դրանք:

Շատ ավելի դժվար է իրականության աչքերի մեջ նայել, լսել նաև քննադատություններն ու պատրաստ լինել պատասխանել դրանց:

Ընդդիմախոսի հետ հեռակա «պատերազմը» միշտ հաղթելու պատրանք է ստեղծում: Այլ բան է, երբ ունակություն ու քաջություն ունես առերեսվել ոչ միայն իրականության հետ, այլև ընդդիմախոսներիդ հետ, նստել երկխոսության, բանավեճի, լսել ու պատասխանել հրապարակայնորեն:

Հայտնի ֆիլմի հերոսն իր վարորդին ասում էր. «Դու կյանքին նայում ես իմ մեքենայի պատուհանից»: Նախկինները վաղուց էին կյանքին նայում իրենց կաբինետների ու ճոխ մեքենաների պատուհաններից՝ իսպառ կտրվելով իրականությունից:

Արդյունքում, ինչպես ասում են, «տուն գնացին»: Նորերի մեծ մասին ընդամենը մեկուկես տարի էր պետք, որ դարձյալ ամեն ինչ տեսնեն առանձնասենյակների ու ծառայողական մեքենաների պատուհանից: Սա էլ հանգեցնում է նրան, որ ամենօրյա ռեժիմով թմբկահարվում է, թե «բան է փոխվել», ամեն ինչ հոյակապ է, ընտիր վիճակագրական թվեր ունենք, ավելին, ինչպես նախարարներից մեկն էր օրերս պնդում, «ՀՀ քաղաքացին այսօր ավելի լավ է ապրում, քան մեկ տարի առաջ»:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30