Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. Գների էականորեն բարձրացումը հիմնականում մեքենաներին է վերաբերվում, որոշ բաներ կար մսամթերքի վերաբերյալ. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 04,2019 11:28

Ինչպես գիտենք ՝ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստան ներկրվող շուրջ 780 անուն ապրանքի մաքսատուրքերն աճելու են՝ պայմանավորված Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։

Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավելի էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում։ Այս գործընթացի վերջնական նպատակը միասնական շուկա ստեղծելն է։

ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ լայն սպառման ապրանքների դեպքում մաքսատուրքերի փոքրիկ բարձրացումը գնի կտրուկ բարձրացման չի բերի։

– Պարոն Առաքելյան, ինչպես գիտենք, 2020 թ. հունվարի 1-ից Հայաստան ներկրվող շուրջ 780 անուն ապրանքների մաքսատուրքերը աճելու են։ Ինչի՞ կհանգեցնի դա։

– Ինչպես գիտենք, 2015 թվականին անդամակցելով ԵԱՏՄ-ին, մենք՝ որպես միության լիիրավ անդամ նաեւ կրում ենք մաքսային կարգավորումներ՝ Հայաստանի տարածքում։ Սակայն 2015 թվականի պայմանագրով, որով մենք անդամակցեցինք, 5 տարվա արտոնյալ ժամանակահատված ունեցանք երրորդ երկրներից որոշ ապրանքների ներմուծման դեպքում շարունակել կիրառել ներքին՝ մինչ այդ գործող կարգավորումներով մաքսատուրքերը։ Խոսքը վերաբերվում էր առաջին անհրաժեշտության ապրանքներին եւ նաեւ ավտոմեքենաներին։ Մաքսային միության մաքսատուրքերը հիմնականում երրորդ երկրներից ներմուծման դեպքում բարձր էին, քան մենք ունեինք մեր ներքին կարգավորումներում։

Ակնհայտ է, որ կան ապրանքներ՝ սկսած որակից եւ այլ բաներից, որ միեւնույն է, մենք պետք է շարունակենք ներմուծել երրորդ երկրներից, քանի որ բացառված է, որ ԵԱՏՄ շուկան հնարավորություն տա ամբողջովին իր պահանջարկը ապահովել ներքին արտադրությամբ։ Հետեւաբար, երրորդ երկրներից ապրանքներ ներմուծելը շարունակելու է մնալ անխուսափելի։

– Ո՞ր ապրանքների մաքսատուրքերը էականորեն կբարձրանան։

– Էականորեն բարձրացումը հիմնականում մեքենաներին է վերաբերվում, որոշ բաներ կար մսամթերքի վերաբերյալ։ Այստեղ ես նաեւ կարեւորում եմ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի դերը, որպեսզի ունենանք պատշաճ վերահսկողություն՝ հենց հաջորդ տարվա հունվարի 1-ից այդ ապրանքների գծով։ Չեմ բացառում, որ արտաքին գործոնները շատ հաճախ դառնում են պատրվակ ավելի մեծ գների բարձրացման, քան իրականում ֆինանսական մասով կարգավորվում է։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30